Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունն ինքնամեկուսացել է եւ Ռուսաստանի քաղաքացիներին թողել առանց ուշադրության: Այս մասին հուլիսի 24-ին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան շենքի առջեւ բողոքի ակցիայի ժամանակ ասաց ռուսաստանցի իրավապաշտպան Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով՝ դեսպանությունը չի ցանկանում մարդկանց օգնել, որոնք հայտնվել են դժվարին վիճակում: «Ոչ մի ընդունելություն չի կատարվում, էլեկտրոնային նամակներին շատ հազվադեպ են պատասխանում, Պետծառայությունների միջոցով գրանցման համակարգը, որի միջոցով մարդիկ մեկնում են, արդեն հարցականի տակ է»,- նշեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ անգամ գրանցվելու դեպքում պարզվում է, որ չվերթի տոմսեր չկան: Հարությունյանը դիմել է Հայաստանի ԱԳ նախարարի, հանրապետության վարչապետի եւ Վրաստանի կառավարության օգնությանը: «Մենք այս պահին 7 խումբ ունենք: Այս 7 խմբում կա ավելի քան 1500 մարդ: Մեր խմբերը օրեցօր մեծանում են 30-40 մարդով»,- ասաց իրավապաշտպանը: Նա նաեւ Ռուսաստանի դեսպանությանը կոչ արեց քաղաքացիներին հնարավորություն ընձեռել ՌԴ ուղեւորվել իրենց ավտոմեքենաներով՝ Վրաստանում ոստիկանական ուղեկցության ապահովմամբ, այլ ոչ թե ավտոբուսներով, քանի որ մեծ է նրանց կորոնավիրուսով վարակվելու վտանգը: Հարությունյանը նաեւ հայտնեց, որ իրենք պատրաստ են վճարել բոլոր անհրաժեշտ ծախսերը: Դրա հետ մեկտեղ դեսպանատան անվտանգության աշխատակիցները ցուցարարներին հայտնեցին, որ Հայաստանում ՌԴ դեսպանությունը կարանտինով պայմանավորված ժամանակավորապես չի գործում: Ցուցարարներին չհաջողվեց իրենց պահանջներով նամակը փոխանցել դեսպանության աշխատակիցներին, քանի որ նրանց մոտ ոչ մեկը դուրս չեկավ: Երբ բողոքի ակցիան մոտենում էր իր տրամաբանական ավարտին, վերջին պահին միջամտեցին ոստիկանության աշխատակիցները, որոնք քաղաքացիներին հիշեցրին պարետատան պահանջները պահպանելու կանոնների մասին, որոնցից մեկն է բողոքի ակցիաների անցկացման արգելքը: Այդուհանդերձ, այնքան էլ հասկանալի չէր, թե այդ ամբողջ ժամանակ որտեղ էին ոստիկանության աշխատակիցները եւ ինչու չէին միջամտում:
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01