Եվրահանձնաժողովը (ԵՀ) ԱՄՆ-ից պահանջում է անհապաղ վերացնել Եվրամիության (ԵՄ) երկրներից արտահանման մաքսերն այն բանից հետո, երբ Airbus կորպորացիան լիովին կատարել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պահանջները պետական ներդրումների կրճատման մասով՝ Ֆրանսիայի եւ Իսպանիայի իշխանությունների հետ փոխելով A350 մարդտար ինքնաթիռների նոր շարքի նախագծի շուրջը պայմանագրի պայմանները: Այդ մասին ասված է ԵՀ-ի հայտարարության մեջ, որը հուլիսի 24-ին տարածվել է Բրյուսելում: «Դա նշանակում է, որ ԵՎրամիությունը եւ համապատասխան անդամ պետությունները՝ Ֆրանսիան, Իսպանիան եւ Գերմանիան, որոնք նաեւ հայտնի են որպես «Airbus-ի անդամ պետություններ», լիովին կատարում են Airbus-ի գործով ԱՀԿ-ի որոշումները: Դա ԱՄՆ-ին զրկում է ԵՄ-ից արտահանման նկատմամբ իր հակամիջոցների պահպանման որեւիցե հիմքից եւ ծանրակշիր հիմքեր է տալիս ձգձգված վեճի արագ կարգավորման համար»,- նշված է այնտեղ: Եվրահանձնաժողովում նաեւ նշել են, որ ԵՄ-ն պատրաստ է դիմելու պատժամիջոցների, եթե ԱՄՆ-ը չհրաժարվի մաքսերի շուրջը կարգավորումից: «ԵՄ-ն հաստատակամորեն կողմնակից է այդ ձգձգված վեճի բանակցային կարգավորմանը, վեճ, որն ամենաերկարատեւն է ԱՀԿ-ի պատմության մեջ: Առանձնապես ներկայիս տնտեսական պայմաններում ԵՄ-ն կարծում է, որ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի փոխադարձ շահերցից է բխում ավերիչ սակագների դադարեցումը, որոնք անարադարացիորեն ծանրաբեռնում են մեր արդյունաբերությունն ու գյուղատնտեսական հատվածը: Կարգավորման բացակայության դեպքում ԵՄ-ն պատրաստ կլինի լիովին օգտվելու իր սեփական պատժամիջոցային իրավունքներից»,- ասված է այնտեղ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13