Հուլիսի 24-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հեռախոսազրույց ունեցավ Չեխիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեշ Խմելարժի հետ: ԱԳՆ-ից հայտնում են, որ Ավետ Ադոնցն իր չեխ գործընկերոջը ներկայացրեց հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիս-արևելյան հատվածի երկայնքով Ադրբեջանի կողմից զինուժի կիրառման արդյունքում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև՝ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող շարունակական ագրեսիան: Ներկայացնելով իրադարձությունների վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը՝ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից հնչեցրած աննախադեպ սպառնալիքի՝ Մեծամորի ատոմակայանը ռմբակոծելու պատրաստակամության մասին հայտարարության վրա, ինչը սպառնում է ողջ տարածաշրջանի խաղաղ բնակչությանը: Ավետ Ադոնցը դատապարտեց նաև Թուրքիայի որդեգրած հակահայկական և Ադրբեջանին միակողմանի սատարող քաղաքականությունը, ինչն էլ ավելի է ապակայունացնում տարածաշրջանը: Ալեշ Խմելարժն իր հերթին նշեց, որ նման սպառնալիքներն անընդունելի են և շեշտեց, որ նման խնդիրները պետք է լուծվեն բացառապես բանակցությունների միջոցով։ Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալն ընդգծեց լարվածության հետագա աճից զերծ մնալու, կառուցողական բանակցային դաշտ վերադառնալու և խնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու կարևորությունը: Այդ համատեքստում նա կարևորեց ՀՀ ԱԳ նախարարի՝ ԵՄ Բարձր ներկայացուցչի հետ ունեցած հեռախոսազրույցը և դրան հետևած հայտարարությունը: Խոսելով Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին՝ զրուցակիցները քննարկեցին ՀԸԳՀ համաձայնագրի վավերացման գործընթացը, ինչպես նաև՝ ՀՀ-ԵՄ օրակարգային այլ հարցեր: Կողմերը նաև անդրադարձան հայ-չեխական երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակին և դրանց հեռանկարներին: Զրուցակիցները ներկայացրին համավարակի վերաբերյալ Հայաստանում և Չեխիայում տիրող իրավիճակը, կառավարությունների կողմից ձեռնարկված միջոցները՝ ուղղված համավարակի հաղթահարմանն ու սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը:
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
16:46
16:29
16:09
15:52
15:35
15:14
14:45
14:23
14:13
13:38
13:19
13:08
12:49
12:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55