Մոսկվայում ոստիկանությունը հայերի եւ ադրբեջանցիների միջեւ բախումների եւս 9 մասնակցի է ձերբակալել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ՆԳՆ-ի մայրաքաղաքային ԳՎ-ի մամուլի ծառայությունից: «Ոստիկաններն ապօրինի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալել են ինը մարդու: Հուլիսի 24-ին Մոսկվայում քաղաքացիների միջեւ բախումներ են տեղի ունեցել: Մասնավորապես, Տրոիցկի եւ Նովոմոսկովսկի վարչական շրջաններում տղամարդը մարմնական վնասվածքներ է ստացել, կոտրվել են խանութի ապակիները: Մեկ այլ միջադեպի ընթացքում անհայտ անձինք կոտրել են սրճարանի եւ ավտոլվացման կետերի շենքերի ապակիները, ինչի արդյունքում այցելուներից մեկը վնասվածք է ստացել ապակու բեկորներից։ Քրեական գործերը հարուցվել են ՌԴ ՔՕ 213 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հիմքով («Խուլիգանություն մի խումբ անձանց կողմից»)»,- նշել են ոստիկանությունում: Հաղորվում է, որ ներկայումս իրականացվում են քննչական գործողությունների համալիր եւ օպերատիվ միջոցառումներ, որոնք ուղղված են դեպքի բոլոր հանգամանքների պարզմանը եւ կասկածյալների ձերբակալմանը: Ոստիկանությունում ընդգծել են, որ անմիջապես կխափանեն հասարակական կարգի խմբային խախտումների ցանկացած դրսեւորում, ինչպես նաեւ պատասխանատվության կենթարկեն օրինախախտներին: Բացի այդ, Ռուսաստանի Դաշնության միգրացիոն օրենսդրության համաձայն, բախումներին մասնակցած օտարերկրացիների համար կարող է հինգ տարի ժամկետով երկիր մուտքի ժամանակավոր արգելք սահմանափակվել։ Հուլիսի 24-ի գիշերը Մոսկվայի Մերիինո շրջանում մի շարք կոնֆլիկտային իրավիճակներ են ծագել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ: Ուրբաթ օրվա ընթացքում Մոսկվայի տարբեր հատվածներում մի շարք նոր բախումներ են տեղի ունեցել: Այսպիսով, Նոր Մոսկվայի Սալյարեւում մի խումբ ադրբեջանցիներ փայտե մահակներով եւ մետաղական ձողերով ջախջախել են հայերի պատկանող շինանյութերի խանութը: Բացի այդ, թվով 7 հայ Հայաստանից փայտե մահակներով ներխուժել են Բրատիսլավսկայա փողոցում գտնվող ադրբեջանական ռեստորան եւ ջարդ են կազմակերպել: Եւս մի քանի բախում տեղի է ունեցել քաղաքի այլ թաղամասերում։
19:02
18:36
18:16
18:03
17:44
17:33
17:16
17:02
16:45
16:22
16:02
15:46
15:32
15:15
14:57
14:45
14:22
13:06
12:52
12:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01