Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը վերահաստատել է իր մտավախությունները արհեստական ինտելեկտի ապագայի վերաբերյալ՝ ասելով, որ նրանք, ովքեր չեն հավատում, որ համակարգիչը կարող է գերազանցել իրենց ճանաչողական կարողությունները, «շատ ավելի հիմար են, քան կարծում են», հայտնում է BI- ն: «Մենք պետք է անհանգստացած լինենք նրանով, թե ուր է շարժվում ԱԻ-ն։ Որքանով ես տեսնում եմ, ԱԻ-ի հարցում ամենից շատ սխալվում են խելացի մարդիկ, քանի որ նրանք չեն կարող պատկերացնել, որ համակարգիչը կարող է իրենցից շատ ավելի խելացի դառնալ: Դա է նրանց տրամաբանության թերությունը: Նրանք պարզապես շատ ավելի հիմար են, քան կարծում են»,- ասել է նա: Մասկն ավելի վաղ ասել էր, որ ԱԻ-ն շատ ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում մարդկության համար, քան միջուկային զենքը, եւ կոչ է արել կանոնակարգեր մշակել ԱԻ տեխնոլոգիայի զարգացումը վերահսկելու համար: «Կարծում եմ, որ ԱԻ-ն շատ ավելի վտանգավոր է, քան միջուկային մարտագլխիկները»,- ասել էր Մասկը 2018 թվականին: Facebook-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը համաձայն չէ Մասկի հետ՝ պնդելով, որ ԱԻ-ն արդեն կատարելագործել է բժշկական օգնությունը եւ կարող է նվազեցնել ավտովթարները՝ միեւնույն ժամանակ գերհոռետեսությունն ԱԻ-ի կապակցությամբ «բավականին անպատասխանատու» անվանելով:
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13