Գերմանիայի զինված ուժերը փոխհատուցելու են իրենց շարքերում խտրականության ենթարկված գեյ զինծառայողներին: Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Կրամպ-Կարրենբաուերը հայտարարել է նման բովանդակությամբ օրինագծի պատրաստման մասին: Ըստ «Լենտա ռու»-ի, նման տեղեկատվություն է հայտնել «Spiegel»-ը: Հստակեցվում է, որ խոսքը գնում է հենց դրամական վճարումների մասին, այլ ոչ թե որևէ արտոնությունների կամ ծառայությունների: Օրինագիծը պատրաստ կլինի մինչև սեպտեմբեր և կանդրադառնա խտրականությունից տուժած այն զինծառայողների վրա, որոնք գեյ զինծառայողներին իրենց կողմնորոշման մասին բացահայտ հայտարարելու իրավունք տալու պահից՝ 2000 թվականից հետո ընկած ժամանակահատվածում ենթարկվել են բռնության: Առաջին հերթին փոխհատուցում կստանան նրանք, ովքեր զինվորական դատարանի առաջ են կանգնել համասեռամոլ գործողությունների համար, որոնք տեղի են ունեցել փոխադրաձ համաձայնությամբ. մինչև 1960-ականների որոշակի ժամանակահատվածը այն ապօրինի էր համարվում: Հետագայում ոչ ավանդական կողմնորոշման կրողներն այլևս չէին դատվում և վտարվում զինվորականների շարքերից, բայց նրանց չէին վստահում ղեկավար պաշտոններ: 2000 թվականից սկսած՝ միասեռականներին, լեսբիներին և բիսեքսուալներին թույլ են տվել ծառայել Բունդեսվերում, իսկ 2014 թվականից ի վեր տրանսգենդերներին է թույլատրվել դա անել:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34