Այսօր՝ հուլիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 14:30-ի սահմաններում, ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Կապան համայնքի Արծվանիկ բնակավայրի բնակիչ, 39-ամյա Էրիկ Դավթյանը՝ իր վարած ԳԱԶ-69 մակնիշի՝ առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենայով, Արծվանիկ բնակավայրի «Սաքունձոր» կոչվող տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 180 մետր գլորվելով, հայտնվել ձորում: Է. Դավթյանը տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-ր դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը: Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչ Ն. Աբգարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով, Է. Դավթյանն աշխատում էր «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի» մասնաճյուղում՝ որպես անտառապահ և նրան երեկ՝ հուլիսի 24-ի ժամը 12:00-ից որոնում էին:
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44