Երեւանի եւ Բաքվի միջեւ հաջողված բանակցությունները հնարավոր են միայն այն դեպքում, եթե կողմերը հետապնդեմ միեւնույն շահերը, հայտարարել է Լիտվայում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը։ «Ցանկացած կոնֆլիկտում, եթե դուք ցանկանում են ամեն ինչ կամ ոչինչ, չի լինի որեւէ առաջընթաց բանակցություններում։ Մենք համարում ենք, որ բանակցությունները պետք է հիմնվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած որոշումների վրա, որոնք Հայաստանը ողջունել է, իսկ Ադրբեջանը այն կամ այնկերպ միշտ հերքել է դրանք։ Մեկ այլ պատճառ է նավթից ստացված եկամուտները, որոնք օգտագործվում են Ադրբեջանում ռազմատեխնիկա ձեռքերելու համար։ Այդ երկրում դա ստեղծել է պատկերացում այն մասին, որ Ադրբեջանի առաջնորդները կարող են լուծել այդ հակամարտությունը ռազմական ճանապարհով։ Ժամանակն է հասկանալ, որ այդ հակամարտությունը չունի ռազմական լուծում»,-նշել է նա։ Դիվանագետը նաեւ ընդգծել է այդ գործընթացներում Թուրքիայի ապակառուցողական դերը։ «Այս անգամ նրանց դերն աննախադեպ ագրեսիվ էր։ Լիտվան կոչ է անում հակամարտության խաղաղ հանգուցալուծման եւ հրադադարի պահպանման, որը ստորագրվել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Արցախի կողմից։ Չնայած այդ կոչերին՝ Թուրքիան բորբոքում է վեճը։ Դա ստեղծում է լուրջ սպառնալիք՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը թիրախավորել է մեր քաղաքացիական օբյեկտները եւ սպառնում է պայթեցնել Հայաստանի ատոմակայանը։ Դա աննախադեպ սպառնալիք է, որը նման է միջուկային ահաբեկչության»,-ասել է դեսպան Տիգրան Մկրտչյանը։ Նրա խոսքով՝ պետք է նաեւ թույլ տալ միջազգային դիտորդներին գտնվել սահմանի երկու կողմում եւ շփման գծում։ «Հարցը կայանում է հրադադարի խախտման մոնիթորինգի մեխանիզմների բացակայության մեջ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս առաջարկել են դա 2015 թվականից ի վեր։ Հայաստանը կողմ է այդ առաջարկին եւ միշտ է կողմ եղել, սակայն Ադրբեջանն առ այսօր հրաժարվում է դրանից»,-նշել է նա։
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01