ARM | RUS |

«Հայաստանում միջին աշխատավարձը մինչև հիմա եղել է 400 դոլար, բայց այժմ որքա՞ն է կազմում, Սոցապ նախարարությունը որևէ ձայն չի հանում». Գագիկ Մակարյան

26.07.20 | 22:45

Հուլիսի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության անդամների հետ։ Հանդիպման ընթացքում վարչապետը նշել է, որ նպատակն է՝ քննարկել երկրում առկա ընթացիկ տնտեսական իրավիճակը։ Նա մասնավորապես ընդգծել է.

«Պետք է ցավով արձանագրել, որ 2019 թվականի ընթացքում և այս տարվա առաջին եռամսյակում մեր ունեցած տնտեսական աճի տեմպը կորսված է, և մենք խնդիր ունենք քննարկելու, թե ինչպես ենք դուրս գալու ճգնաժամից: Կորոնավիրուսի համավարակի առաջին օրերից, ինչպես բազմաթիվ երկրների, այնպես էլ մեզ համար ամենօրյա շատ դժվար ընտրություն է եղել: Կշեռքի մի նժարին եղել է առողջապահական առաջնահերթությունը, մյուս նժարին՝ տնտեսական առաջնահերթությունը: Այն փաստը, որ ապրիլին շուրջ 70.000 կրճատված աշխատատեղ ունեցանք, մեզ համար ազդակ էր, որ պետք է ավելի հավասարակշռված լինի մեր քաղաքականությունն առողջապահական և տնտեսական նժարների միջև: Եվ ըստ էության, մենք որոշում կայացրեցինք առաջնորդվել համաճարակային իրավիճակի հետ համեմատ, գուցե ոչ լիարժեք տրամաբանությամբ, և սկսեցինք որոշակի տնտեսական գործունեության հնարավորություններ ընդլայնել»։ 168.am-ի հետ զրույցում Գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանն ասաց, որ չի մասնակցել այդ հանդիպմանը, քանի որ այն կազմակերպել էր Գործատուների միությունը և իր անդամներով էլ գնացել էր, վարչապետի աշխատակազմից էլ իրեն հրավեր չի եղել։ Սակայն հանդիպման հետ կապված՝ նա ունի իր դիտարկումները։ Ըստ Գագիկ Մակարյանի, ցանկալի կլիներ, որ հանդիպմանը ներկա լինեին տարբեր կազմակերպությունների ու ասոցիացիաների ներկայացուցիչներ, ինչը, ցավոք, չի եղել։ «Հանդիպումների խնդիրն այսպես է, երբ որ կազմակերպություն կամ, ասենք, գործարար խավը հանդիպում է Կառավարության ներկայացուցչի հետ, տարբեր մարդիկ տարբեր ակնկալիքներ ունեն։ Մի մասին բավարարում է այն, որ ցույց տա, թե ներկա է եղել, այսինքն՝ միայն թեկուզ իմանան, որ ինքն այդ հանդիպմանը ներկա էր՝ դրանով ընդգծելով, որ ինքը կարևոր է։ Մի մասն էլ հանդիպում է, որ ինչ-որ ինտելեկտուալ բաներ լսի կամ իր փառասիրությունը բավարարի, և դրանով հանդիպումն ավարտվում է։ Այդ պատճառով հանդիպումները պետք է լինեն շատ ավելի փոքրաթիվ և նախապատրաստված։ Հանդիպումների համար կարևորն այն է, թե որ կողմն ինչ է ուզում փոխանցել մյուս կողմին, այսինքն՝ ինչ էր ուզում փոխանցել վարչապետը և ինչ նպատակ էր դրել հանդիպման հիմքում։ Գործարարներն էլ, հավանաբար, գնացել էին ինչ-որ հարցեր տալու կամ խնդիրներ բարձրաձայնելու համար։ Վստահ եմ, որ մի մասը, որոնք ավելի պրոֆեսիոնալ են, ակնկալում էին ստանալ որևէ աջակցություն տնտեսության որոշ ճյուղերի մասով»,- նշեց Գագիկ Մակարյանը։ Ըստ նրա, նման հանդիպումներում կարևոր է երկխոսությունը, քանի որ, որքան շատ լինի երկխոսությունը, այնքան խնդիրներն իրար հեշտ կփոխանցեն։ Ընդ որում, երկխոսությունը պետք է լինի պարբերաբար, եթե, օրինակ, Կառավարության ղեկավարը կամ անդամները տարին երկու անգամ են հանդիպում գործարարների հետ, ապա այդ հատվածում, հնարավոր է՝ շատ բաներ փոխվի, իսկ եթե հանդիպումները տեղի ունենան եռամսյակը մեկ, ապա կկարողանան ձեռքը զարկերակին պահել։

«Վերջերս ուսումնասիրեցի և վերլուծեցի, թե տնտեսության որ ճյուղերում քանի մարդ է աշխատում, և այդ տնտեսական ճյուղերի վիճակն ինչպիսին է, որն էլ արդեն ցույց է տալիս գործազրկության կանխատեսումները։ Տեսեք, արդյունաբերության ոլորտում աշխատում է մոտավորապես 1009 մարդ։ Արդյունաբերության տարբեր ճյուղեր այսօր գտնվում են վերուվարների մեջ, օրինակ, լավ վիճակում են գտնվում հրուշակեղեն արտադրող ձեռնարկությունները։ Կան խոշոր և միջին ընկերություններ, խոշորները մոտ 10-ն են, որտեղ աշխատում են 5-6 հազար մարդ, այս խոշոր ընկերությունները մի քանի հարյուր փոքր ու միջին ձեռնարկատիրություն են պահում՝ նրանց ծառայություններից օգտվելով։ Այսինքն, եթե դրանք խորտակվում են, ապա այդ հարյուրավոր ՓՄՁ-ները հայտնվում են վատ վիճակի մեջ։ Ընդ որում, գործազրկությունը միայն այդ ճյուղում կարելի է գնահատել։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ շինարարության ոլորտում 20 տոկոս անկում կա։ Առևտրի ոլորտում, օրինակ աշխատում է 130 հազար մարդ, բայց 49 տոկոսն է մնացել, 51 տոկոսով այդ ոլորտի տնտեսական ակտիվությունը նվազել է, սա նշանակում է, որ շատ առևտրականներ փակվում են կամ սնանկանում։ Այսինքն՝ նույնիսկ այս պրիմիտիվ հաշվարկներում կարելի է հասկանալ քայլերի հերթականությունը»,- հավելեց նա։ Թվարկելով քայլերի հաջորդականությունը՝ Գագիկ Մակարյանն ասաց, որ նախ և առաջ պետք է ուսումնասիրել ու հասկանալ, թե կորոնավիրուսի պայմաններում տնտեսության որ ճյուղերն են ամուր կանգնած, և այդ ճյուղերը որքանով են կարողանալու համախառն ներքին արդյունքի և ընդհանուր առևտրաշրջանառության մեջ լոկոմոտիվի դերը պահել։ Այնուհետև պետք է նայել, թե տնտեսության որ ճյուղերն են վնասվել, որոնք են առավել կարևոր, ունեն մուլտիպլիկատիվ նշանակություն, և որոնց վերականգնումը շատ կարևոր է։ Օրինակ՝ շինարարությունը, քանի որ, եթե այդ ոլորտն ուշադրութան կենտրոնում է, ապա այն գեներացնում է շինարարական հարյուրավոր նյութերի արտադրությունը՝ ներկեր, ավազ, ցեմենտ և այլն։ «Հայաստանում միջին աշխատավարձը մինչև հիմա եղել է 400 դոլար, բայց այժմ որքա՞ն է կազմում, Սոցապ նախարարությունը որևէ ձայն չի հանում, հաշվարկ չկա, բայց սա կարևոր ցուցանիշ է։ Շատերի աշխատաժամանակը կրճատվել է, շատերը գնացել են հարկադիր պարապուրդի և, բնականաբար, շատերի միջին աշխատավարձը 400 դոլար չի կազմում։ Սա շատ կարևոր է, որովհետև ժողովրդի գնողականությունը պետք է գնահատել, որ տեսնեն աղքատության ցուցանիշները, նաև հասկանալու համար, թե տնտեսության մեջ որքան փող է ծախսվում, և այդքան փողը բավարա՞ր է, որպեսզի ձեռնարկատիրությունը մնա իր մակարդակի վրա։ Եթե մարդիկ գնողունակ չեղան, է՜հ, որքան ուզում է՝ թող ընկերությունն ապրանք արտադրի, ստացվելու է, որ այդպես մի օր դադարելու է գործել։ Եթե այս ամենն արվեր, ապա մեր առաջիկա քայլերը պարզ կլինեն, սակայն մինչև այժմ այդ քայլերը չենք տեսնում ո՛չ Էկոնոմիկայի, ո՛չ էլ Սոցապ նախարարության կողմից»,- շեշտեց տնտեսագետը։ Նա նաև նշեց, որ մարզերում ձեռնարկություններն ունեն ճակատագրական նշանակություն, մասնավորապես՝ մեծ ձեռնարկությունները, որոնք որոշում են տվյալ մարզի ճակատագիրը։ Հետևաբար՝ այստեղ պետք է գործի նաև Տարածքային կառավարման նախարարությունը, և Էկոնոմիկայի ու Սոցապ նախարարությունների հետ միասին համագործակցեն, գոնե պլանավորեն կորոնավիրուսի ազդեցությունները մեղմացնելու և հետկորոնավիրուսային հատվածում իրականացվելիք քայլերը։ «Կարծում եմ՝ իրար պետք է օգնեն, որպեսզի կորոնավիրուսի հետ զուգահեռ՝ առաջ գնան։ Հնարավոր է՝ կորոնավիրուսը մինչև տարվա վերջ շարունակվի, այսինքն՝ մենք չենք կարող մեր ճակատագիրն անընդհատ կապենք դրա հետ։ Մենք չունենք հստակ կանխատեսում, թե երբ այս ամենը կավարտվի։ Այդ պատճառով էլ այսօր իմ նշած քայլերը պետք է իրականացվի, ընդունեն տնտեսության զարգացման համար կարևոր ռազմավարություն՝ հաշվի առնելով կորոնավիրուսի ազդեցությունը և դրա հետևանքները։ Այն մի քանի ռազմավարությունները, որոնք կան, այդ թվում՝ նաև շինարարության ոլորտում, մինչև այժմ չեն հաստատվել, հարկավոր է դրանք վերանայել»,- եզրափակեց Գագիկ Մակարյանը։

168.am


Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը ոչ իրավաչափ ճանաչվեց․ փաստաբան

Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը ոչ իրավաչափ ճանաչվեց․...

18:41

ТRIPP-ի փուչիկը պայթում է, Փաշինյանի հաշվարկը՝ նույնպես. Սուրենյանց

ТRIPP-ի փուչիկը պայթում է, Փաշինյանի հաշվարկը՝ նույնպես....

18:39

ԱԺ-ում կքննարկվեն առողջության պարտադիր ապահովագրության համակարգի խնդիրները. Գևորգ Գրիգորյան

ԱԺ-ում կքննարկվեն առողջության պարտադիր ապահովագրության համակարգի խնդիրները. Գևորգ...

18:23

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ խիստ զեկույց է պատրաստել. Ամստերդամ

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ...

18:07

Վանաձորի մանկապարտեզները դարձան անվճար. Լոռու մարզպետ

Վանաձորի մանկապարտեզները դարձան անվճար. Լոռու մարզպետ

17:45

ՀՀ քաղաքացիներին կտրամադրվեն ամենաբարձր չափանիշներին համապատասխանող անձը հաստատող փաստաթղթեր

ՀՀ քաղաքացիներին կտրամադրվեն ամենաբարձր չափանիշներին համապատասխանող անձը հաստատող...

17:38

Ավստրալիան ապաստան է տրամադրել Իրանի կանանց հավաքականի 5 ֆուտբոլիստի

Ավստրալիան ապաստան է տրամադրել Իրանի կանանց հավաքականի 5...

17:18

Դուռը տեղից դուրս է գալիս․ Գեղարքունիքի համայնքները սպասարկվող գազելի վիճակը. ՀԿ նախագահ

Դուռը տեղից դուրս է գալիս․ Գեղարքունիքի համայնքները սպասարկվող գազելի վիճակը. ՀԿ...

17:03

Բոլոր ավտոճանապարհները բաց են

Բոլոր ավտոճանապարհները բաց են

09:28

Երևանի Չայկովսկու անվան դպրոցի կամերային նվագախումբը Ֆրանսիայում համերգային շրջագայության էր

Երևանի Չայկովսկու անվան դպրոցի կամերային նվագախումբը Ֆրանսիայում համերգային շրջագայության...

09:03

Ժայռի փլուզման հետևանքով վթարվել է «Արտաշավան-Սաղմոսավան» 700 մմ-ոց ջրատարը

Ժայռի փլուզման հետևանքով վթարվել է «Արտաշավան-Սաղմոսավան» 700 մմ-ոց...

16:25

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից միայն 2025-ին դատարան ներկայացված հայցերով ընդհանուր հայցագինը 35 միլիարդ 993 միլիոն դրամ է

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից միայն...

16:07

Պուտինը շնորհավորել է Իրանի գերագույն նոր առաջնորդին՝ ընտրվելու կապակցությամբ

Պուտինը շնորհավորել է Իրանի գերագույն նոր առաջնորդին՝ ընտրվելու...

15:55

Հրազդանում ոստիկանները կալանավորել են 2 տղամարդու, որոնք 2 մարզերում 22 բնակարանային գողություն են կատարել

Հրազդանում ոստիկանները կալանավորել են 2 տղամարդու, որոնք 2 մարզերում 22 բնակարանային գողություն...

15:38

Ո՞վ էր գողացել Գեղարդավանքի գանձանակի 1 մլն դրամը

Ո՞վ էր գողացել Գեղարդավանքի գանձանակի 1 մլն դրամը

15:22

Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում. ՇՄՆ

Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում....

15:09

Հայաստանում մարտի 7-8-ի տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չեն դիտվել

Հայաստանում մարտի 7-8-ի տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չեն...

14:54

Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի թաղամասը

Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի...

14:37

Դատարանում կքննարկվի կարգալույծ Ստեփան Ասատրյանի գործով հայցի ապահովումը վերացնելու հարցը

Դատարանում կքննարկվի կարգալույծ Ստեփան Ասատրյանի գործով հայցի ապահովումը վերացնելու...

14:23

Մրգաշատում թալանել են հարսանիքի մասնակիցների տները

Մրգաշատում թալանել են հարսանիքի մասնակիցների տները

14:22

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44