Չինաստանը պաշտոնապես փակել է Չենգդուում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսությունը, հայտնել է երկրի Արտաքին գործերի նախարարությունը: Այս մասին գրում է Ria-ն։
Ասվում է, որ դրանից հետո տեղական իշխանությունների ներկայացուցիչները մուտք են գործել հաստատության տարածք և «այն վերցրել են իրենց իրավասության ներքո»:
Ամերիկյան դիվանագիտական առաքելությունը Չենգդուում բացվել է 1985 թ.-ին։
Հուլիսի 21-ին ԱՄՆ-ը փակեց Հյուսթոնում գտնվող Չինաստանի գլխավոր հյուպատոսությունը՝ վկայակոչելով ամերիկացիների մտավոր սեփականությունն ու անձնական տեղեկատվությունը պաշտպանելու անհրաժեշտությունը: Պեկինը այն անվանեց քաղաքական սադրանք և խոստացավ «վճռական պատասխաններ»:
Հաջորդ օրը Չինաստանի արտգործնախարարությունը տեղեկացրեց ԱՄՆ դեսպանատանը, որ Չինաստանը որոշում է կայացրել «չեղարկել ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսության լիցենզիան Չենգդուում», ինչպես նաև «հատուկ պահանջներ էր ներկայացրել» հյուպատոսությանը՝ «դադարեցնել բոլոր գործողությունները և գործունեությունը»:
Չինաստանի նախարարությունը շեշտել էր, որ պահանջը օրինական և անհրաժեշտ արձագանք է՝ միջազգային իրավունքի, միջազգային հարաբերությունների հիմնական նորմերի և դիվանագիտական պրակտիկայի համաձայն, իսկ կատարվածի համար պատասխանատվությունն ամբողջովին Վաշինգտոնինն է:
Երկխոսությունը Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև շարունակում է մնալ լարված: Կողմերը փոխադարձ տնտեսական պահանջներ ունեն: Բացի այդ, ամերիկյան վարչակազմը մեղադրում է Չինաստանին, որ պատշաճ չի տեղեկացրել նոր կորոնավիրուսի տարածման մասին։
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45