ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև անմաքս առևտրի համաձայնագրի վավերացումը կորոնավիրուսի ֆոնին մեծ հնարավորություններ է բացում սննդարդյունաբերության, մանավանդ սերբական պանիր և ալկոհոլ արտադրողների համար: Այս մասին հայտարարել է Սերբիայի գյուղատնտեսության նախարար Բրանիսլավ Նեդիմովիչը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Հուլիսի 25-ին Ռուսաստանի կառավարությունը հավանության է արժանացրել ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի վավերացումը:
2019-ի հոկտեմբերին Բելգրադը համաձայնագիր է ստորագրել ԵԱՏՄ-ի հետ անմաքս առևտրի գոտի ստեղծելու մասին, այն վավերացվում է միության անդամ բոլոր պետությունների կողմից:
«Համաձայնագրի վավերացումը հնարավորություն է տալիս սերբական արտադրանքները գրեթե 200 միլիոնանոց շուկա մատակարարել: Հատկապես կառանձնացնեի պանիրներն ու մրգային ռակիան (ուժեղ ալկոհոլային խմիչք, Սերբիայի ազգային հպարտության առարկա): Մեծ հնարավորություն է սննդարդյունաբերության համար, որը մենք պետք է օգտագործենք, մանավանդ հիմա, երբ բոլորը կորոնավիրուսի պատճառով փակվում են, և շատ երկրներ հնարավորության կարիք ունեն սեփական արտադրանքն արտահանելու համար»,-ասել է նախարարը:
Ավելի վաղ Սերբիայի առևտրի, զբոսաշրջության և հեռահաղորդակցության նախարար, երկրի փոխվարչապետ Ռասիմ Լյայիչը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ի հետ պայմանագրի շնորհիվ երկիրը հնարավորություն է ստացել անմաքս առևտրի համաձայնության հասնել երկու նոր գործընկերոջ` Հայաստանի և Ղրղզստանի հետ, կընդլայնվի նաև անմաքս ապրանքատեսակների ցանկը:
Այդ ցանկում ներառվել են ոչխարի և այծի կաթից և լրացուցիչ 400 տոննա կովի կաթից պատրաստված պանիրները: Այդ ցանկին Լյայիչն ավելացրել է 90 000 լիտր սերբական կոնյակ և 2 000 տոննա ծխախոտ և նշել է, որ Բելգրադը ծրագրում է «2-3 տարում ԵԱՏՄ շուկա արտահանումը հասցնել 1,5 միլիարդ դոլարի»:
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45