Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել,որում անդրադառնում է միջազգային մամուլի արձագանքին Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ ՄԻԵԴ որոշմանը. «Սույն թվականի հուլիսի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակեց իր որոշումը ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի մասին։ ՄԻԵԴ-ը պահանջել է ՀՀ կառավարությանն ապահովել Խաչատրյանի առողջական վիճակին համարժեք անհապաղ բուժում քաղաքացիական հիվանդանոցում, այդ թվում՝ արտասահմանյան բժիշկների մասնակցությամբ։ Այս որոշումը լայն արձագանք գտավ ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային մամուլում։ Այսպես, ուշագրավ է Yahoo Financе-ի արձագանքը։ Այն, մասնավորապես, նշել է, որ 64-ամյա գործիչը Գագիկ Խաչատրյանը, որն ապօրինի կարգով կալանքի տակ է արդեն 11 ամիս, անհապաղ վիրահատական բուժման կարիք ունի և որի չկատարումը և կատարման հապաղումը ըստ փաստաբանական խմբի լուրջ և անդառնալի վտանգներ է պարունակում նրա հետագա առողջության և կյանքի համար։ Պարբերականը մեջբերել է Խաչատրյանի փաստաբանական խմբի այն դիտարկումը, որ ՀՀ բոլոր ատյաններում հարցը հետևողականորեն անտեսվել է՝ զրկելով Գագիկ Խաչատրյանին իր հիմնարար՝ համարժեք բուժում ստանալու իրավունքից։ Asian Spactator-ը մեջբերել է Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանի խոսքը, որում մասնավորապես ասվում է, «Ցավալի է, որ նույնիսկ ՀՀ քաղաքացու կյանքին և առողջության բացահայտ սպառնալիքի առկայության պայմաններում, ստիպված են ապահովել բուժման իրավունքի իրականացումը ՄԻԵԴ-ի պահանջով»։ Morningstar-ը նշում է, որ 2018 թվականից հետո Հայաստանում մի շարք քրեական գործեր են հարուցվել նախկին քաղաքական գործիչների, ներառյալ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի դեմ, ինչպես նաև ներկա խորհրդարանական ընդդիմության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ։ Չնայած հետաքննությունների և քրեական գործերի առատությանը՝ չկա ուժի մեջ մտած դատական ակտ որևէ, այսպես կոչված, հնչեղ գործերից գեթ մեկով։ Փոխարենը, երկիրը հայտնվել է դառը քննարկումների խառնաշփոթում՝ հղի ներքին կայունության վերաբերյալ անբարենպաստ ընկալման ձևավորման ռիսկերով»։
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44