«Իրատես» թերթը գրում է. «Հանրակարթության նոր չափորոշիչների շուրջ քննարկումները« ըստ որի «Հայ գրականություն» առարկայից «հայ» որոշիչը դուրս է մղվում« գրականության ցանկն էլ փոփոխվելու է, չեն դադարում:
Խորհրդարանի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության ու սփյուռքի մշտական հանձնաժողովը, ի դեմս նախագահ Մխիթար Հայրապետյանի, ինչպես բոլոր հարցերում, այնպես էլ այժմ ձկան նման լուռ է:
Մինչ գրականագետներն ու հասարակական գործիչները բարձրաձայնում են չափորոշիչներում տեղ գտած թերություններն ու անթույլատրելի հանգամանքները, օրենսդրի ու գործադրի պատասխանատուները խոր թմբիրի մեջ են (երևի «փարթիի» են մասնակցում):
«Իրատեսի» տեղեկություններով՝ առարկայի նոր չափորոշիչները նաև որոշ իմքայլականների են մտահոգում: Նրանցից ոմանք չեն խուսափում հրապարակավ քննադատելուց, նշելուց թերի ու բաց կողմերը: «Ինչու պետք է լռեմ, էնպիսի բորշ են եփել, որ մարդ կարո՞ղ է լռել: Այո, քննադատում եմ ու շարունակելու եմ նույն ոճով: Թող բարի լինեն, մյուսներն էլ խոսեն, խայտառակություն է սա, ամոթ:
Մասնագիտական հանձնաժողովը հենց դրա համար է, որ կարծիք հայտնի, քննարկի, ոչ թե մտածի, թե ԿԳՄՍ նախարարությունը ծանր է տանելու քննադատությունը, ու կաշկանդվի դիտարկումներ ներկայացնելուց»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով՝ քանի դեռ կառավարման համակարգերը նորմալ չեն երկխոսում, կաշկանդվում են միմյանց աշխատանքի վերաբերյալ հարցեր բարձրաձայնելուց« որևէ էական առաջընթաց չի լինելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55