Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Եղեգնուտ համայնքի մի շարք բնակիչների կողմից առերևույթ ինքնիրավչություն կատարելու դեպքի հանգամանքները:
Քննչական կոմիտեից հայտնում են, նախնական տվյալներով՝ ՀՀ Արմավիրի նախկին մարզպետի՝ 24.08.2018թ. թիվ 287 որոշմամբ՝ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել նույն գյուղի բնակիչը: Նշված որոշումը Եղեգնուտ համայնքի նախկին ղեկավարի կողմից բողոքարկվել է ՀՀ վարչական դատարան, որի որոշմամբ` Արմավիրի նախկին մարզպետի` «ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին» որոշումն անվավեր է ճանաչվել, և այն մտել է օրինական ուժի մեջ:
ՀՀ Արմավիրի մարզպետի՝ 22.06.2020թ. որոշմամբ ևս անվավեր է ճանաչվել Արմավիրի նախկին մարզպետի հիշյալ որոշումը, ապա մարզպետի մեկ այլ որոշմամբ` ստեղծվել է աշխատանքային խումբ` Եղեգնուտ համայնքում ընդունման-հանձնման աշխատանքները կազմակերպելու նպատակով:
Աշխատանքային խումբը 2020թ. հուլիսի 8-ից 15-ն այցելել է Եղեգնուտ համայնք, սակայն համայնքի մի խումբ բնակիչներ, համաձայն չլինելով դատարանի, ինչպես նաև՝ Արմավիրի մարզպետի որոշումների հետ, դրանք սահմանված կարգով բողոքարկելու փոխարեն, ինքնակամ արգելափակել են համայնքապետարանի վարչական շենքի մուտքը և դռան վրա փակցրել «Փակ է» գրառմամբ թուղթ: Արդյունքում՝ աշխատանքային խումբը չի կարողացել իրագործել ընդունման-հանձնման աշխատանքները, որի հետևանքով տևական ժամանակ խաթարվել է համայնքապետարանի բնականոն աշխատանքը, ինչն իր հերթին էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին կամ օրինական շահերին:
Դեպքի առթիվ 2020թ. հուլիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի (ինքնիրավչությունը) 1-ին մասի հատկանիշներով։
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01