ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում պատասխանել է «Россия сегодня»-ի ռուսաստանաբնակ գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հրապարակմանը: Սիմոնյանն իր հրապարակման մեջ քննադատություններ էր հնչեցրել Հայաստանի գործող իշխանության հասցեին: Սիմոնյանը նշել էր, որ Հայաստանին Ռուսաստանի օգնության դիմաց, ՀՀ իշխանությունները, նույնիսկ, չեն ճանաչել Ղրիմը: «Առաջին հերթին, Հայաստանը չի ճանաչել նաև Լեռնային Ղարաբաղի անկախությունը, դա ինչ է նշանակում, որ մենք չե՞նք պաշտպանում Լեռնային Ղարաբաղը: Ո՛չ: Մենք ասում ենք, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է: Դա ես ասել եմ Ստեփանակերտում իմ ելույթում: Ասել եմ, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստան է և վերջ: Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը անվտանգության մեկ միասնական միջավայր են: Կա հակամարտություն, որի լուծման ձևաչափում Հայաստանն ունի իր պատկերացումները, Ադրբեջանն ունի իր պատկերացումները»,- ասել է Փաշինյանը: Անդրադառնալով Սիմոնյանի այն դիտարկմանը, թե Հայաստանի իշխանությունները բանտարկել են Ռուսաստանի անդավաճան դաշնակից Ռոբերտ Քոչարյանին, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՌԴ դաշնակիցը հայ ժողովուրդն է, ոչ թե անհատները: «Ռուսաստանում պետք է հասկանան, որ Ռուսաստանի դաշնակիցները Հայաստանում Փաշինյանը չէ, Պետրոսյանը չէ, Պողոսյանը չէ, Սարգսյանը չէ, Քոչարյանը չէ: Ռուսասատանի դաշնակիցն ու գործընկերը հայ ժողովուրդն է: Դա շատ կարևոր հարց է: Շատերը բավական երկար ժամանակ իրենց ներկայացրել են, որպես Ռուսաստանի միակ դաշնակից, բայց Ռուսաստանի դաշնակիցը Հայաստանն է և հայ ժողովուրդը»,- նշել է վարչապետը: ՀՀ վարչապետը պատասխանել է նաև այն դիտարկմանը, թե Հայաստանում կան բազմաթիվ հակառուսական հասարակական կազմակերպություններ: «Այդ բոլոր ՀԿ-ները ստեղծվել են այն ժամանակ, երբ Հայաստանում ոչ ոք չէր կասկածում Հայաստանի իշխանության ռուսամետության վրա: Դրանք բոլորը ստեղծվել են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանության օրոք: Եթե դրանք հակառուսական էին, ինչո՞ւ այն ժամանակ չէր կասեցվում դրանց գործունեությունը»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Աղբյուր՝ 168.am
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44