Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է Եվրոպայում կորոնավիրուսի երկրորդ ալիքի մասին, հաղորդում է Sky News-ը: «Եկեք անկեղծ խոսենք, թե ինչ է այսօր կատարվում Եվրոպայում: Ինձ վախեցնում է այն, որ երկրորդ ալիքը կսկսվի: Մենք պետք է արագ եւ վճռական որոշումներ կայացնենք, ռիսկերը կրկին սկսում են աճել»,-ասել է նա: Ավելի վաղ Բելգիայի կառավարությունը զգուշացրել է, որ երկրում կարող է խիստ կարանտին մտցվել՝ կապված կորոնավիրուսով վարակվածների թվի աճի հետ: «Եթե մենք չկարողանանք նվազեցնել վիրուսի տարածման մակարդակը, ապա դա կոլեկտիվ ձախողում կլինի»,-ասել է Բելգիայի վարչապետ Սոֆի Վիլմեսը: Կատալոնիան եւս կարող է սահմանափակումներ մտցնել: Այստեղ վարակի տարածում է հայտնաբերվել ակումբներում եւ բարերում հանգստացողների շրջանում, ինչպես նաեւ սեզոնային աշխատողների շրջանում: Վերջին 2 շաբաթվա ընթացքում Կատալոնիայում գրանցվել է վարակման գրեթե 8 հազար դեպք, Իսպանիայում՝ 16 հազար դեպք: Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանը կոչ է արել զգոն լինել երիտասարդների շրջանում վարակման դեպքերի տանանումից հետո: ԱՀԿ եվրոպական բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն հայտարարել է, որ եվրոպական երկրները պետք է պատրաստվեն երկրորդ ալիքին՝ ամրապնդելով իրենց առողջապահական համակարգն ու մեծացնելով բուժհաստատությունների պոտենցիալը:
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01