Վարդան Դևրիկյանը հուլիսի 29-ին միաձայն վերընտրվել է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենի պաշտոնում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունը։ Վարդան Դևրիկյանը ծնվել է 1964թ-ին` Վանաձորում: Ավարտել է Երևանի պետական համալսարանը: Բանասիրական գիտությունների դոկտոր է: Վարդան Դևրիկյանի հետազոտությունների ոլորտն ընդգրկում է հայ միջնադարյան և դասական գրականությունը, հայկական տպագրության պատմությունը: Նա 36 մենագրության, 43 հոդվածի հեղինակ է: Վարդան Դևրիկյանը 1989 թ-ից աշխատում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, 1993-2009թթ. եղել է Մայր Աթոռի «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագիր, 1996-2009 թթ.` նաև Մայր Աթոռի Ձեռագրատան վարիչ, 2009-2015թթ.` աշխատել է որպես ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի փոխտնօրեն, Հայ հին գրականության բաժնի վարիչ: 2015թ-ից ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենն է: Վարդան Դևրիկյանը ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական և մասնագիտական խորհուրդների նախագահն է, Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի անդամ, «Պատմաբանասիրական հանդես», «Լրաբեր հասարակական գիտությունների», «Բանբեր Հայագիտության», «Էջմիածին» պարբերականների խմբագրական խորհուրդների անդամ: Պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ», ԵԿՄ «Վազգեն Սարգսյան» շքանշաններով, ՀՀ պաշտպանության նախարարության «Մարտական գործողությունների», «ՀՀ Զինված ուժեր- 20», «Գարեգին Նժդեհ», ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» մեդալներով:
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44