Այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը նշեց, որ երկրում համաճարակային իրավիճակը գնահատվում է միջին ծանրության և առողջապահական ոլորտում իրավիճակը լիովին վերահսկելի է:
«Oգոստոսի 12-ին ավարտվում է արտակարգ դրության ռեժիմը, ներկա դրությամբ՝ ռեժիմի երկարաձգման կամ արտակարգ իրավիճակով համավարակի կառավարմանն անցնելու տարբերակները քննարկվում են և մեծապես կախված են նրանից, թե ինչպիսին կլինի համավարակաբանական պատկերն իրականում: Դեռևս մեծ անորոշություն է նաև երկրորդ պոտենցիալ ալիքի հետ կապված խնդիրը»,- ասաց նա:
Ավինյանը նշեց, որ հիմնվելով նախորդ ամիսների փորձի և քաղած դասերի վրա՝ պարետատունը առաջիկայի համար մշակում է համավարակի կառավարման պլան, որը ուղենշային կլինի Կառավարության գործողությունների համար:
«Կառավարման պլանի ողջ տրամաբանությունը լինելու է այն, որ պետք է կարողանալ սովորել ապրել և աշխատել կորոնավիրուսի համավարակի պայմաններում և ավելի արագ և լիարժեք վերադառնալ նորմալ կյանքին»,- նշեց նա և հավելեց, որ առաջիկայում կլինեն ուղեցույցներ, որտեղ կներկայացվի սպասվող իրավիճակը, սահմանափակումները, որին տնտեսվարողները ցանկալի կլինի, որ շուտ ադապտացվեն:
Ավինյանը ընդգծեց, որ քննարկվում են նաև ներկայիս սահմանափակումների մշակման և սահմանափակված մի շարք ոլորտների վերաբացման հնարավորությունները: Կրթական ոլորտին առնչվող սահմանափակումների վերաբերյալ պարետը շեշտեց, որ 2020-2021 ուսումնական տարվա պլանները ևս մշակման փուլում են, որոնց միջոցով պարզ կլինի, թե որ պահին, ինչպես պետք է գործի երկրի կրթական բնագավառը, որի վերաբերյալ ևս ուղեցույցներ կտրամադրվեն:
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44