Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայությունն ինչ-որ պահից ոչ այնքան մեր արտաքին ու ներքին անվտանգության խնդիրներով է զբաղվում, որքան քաղաքական պրոցեսների մասնակից է դարձել եւ սկսել է սպասարկել Նիկոլ Փաշինյանի քաղաքական ծրագիրը:
Այն պահից, երբ Փաշինյանը կոչ արեց շրջափակել դատարանների դռները եւ դատավորներին անվանեց «պատերի տակ վնգստացող» ու նախկինների պատվերը կատարող, ԱԱԾ-ն մի ուրիշ եռանդով ձեռնամուխ եղավ դատական համակարգը «վեթինգի» ենթարկելու գործին: Չնայած վեթինգը՝ որպես պրոցես, միջազգային կառույցների ջանքերով մերժվեց:
Բոլոր դատավորները վերցվեցին հատուկ հսկողության տակ, եւ սկսվեց «դատավորաորսը»: Իհարկե, դատավորները միամիտ մարդիկ չեն եւ օրենքներից էլ լավ գլուխ են հանում, ուստի նրանց մեծ մասը կարողանում է խուսափել ԱԱԾ թակարդն ընկնելու ճակատագրից, բայց նրանց մեջ էլ կան անզգույշներ:
Առաջին գործը, որ ԱԱԾ-ն անում էր եւ անում է նաեւ այսօր, դատական համակարգի հետ առնչություն ունեցող անձանց գաղտնալսելն է: Գաղտնալսվում են ոչ միայն դատավորներն ու նրանց ընտանիքների անդամները, այլեւ օգնականները, նիստերի քարտուղարները, դատական համակարգը սպասարկող անձնակազմը, փաստաբանները, որոնք երբեմն նաեւ միջնորդի դեր են խաղում դատավորի եւ իրենց վստահորդի միջեւ: Դատավորները ոչ միայն գաղտնալսվում են, այլեւ գաղտնատեսագրվում՝ նրանց բոլորին հետեւում են, բոլորի աշխատասենյակներում կան թաքնված տեսախցիկներ, որոնք շուրջօրյա հսկողության տակ են պահում դատավորներին:
Մեր աղբյուրներն ասում են, որ հենց նման «աչալուրջ» հսկողության արդյունքում է բացահայտվել սնանկության դատարանի հետ կապված քրեական գործը: «Մշտադիտարկման» տակ հայտնված դատավորներն անզգուշություն են ունեցել ինչ-որ թեմաներով խոսել, ինչն էլ ձայնագրվել է եւ դարձել քրեական գործի մաս:
Ավելին՝ դատավորներից մեկի աշխատասենյակի տեսահսկողության արդյունքում հայտնաբերել են բարոյական վարքականոնից «շեղումներ» եւ անհրաժեշտության դեպքում պատրաստվում են շրջանառության մեջ դնել նաեւ այդ կադրերը:
Մի խոսքով, ԱԱԾ-ն կատարում է վարչապետի հրահանգները՝ բոլոր թույլատրելի եւ անթույլատրելի մեթոդներով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:06
16:55
16:49
16:22
16:16
15:55
14:22
13:55
13:33
13:03
12:36
12:12
11:44
09:44
09:36
09:19
09:01
20:03
19:33
19:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01