Ռուսաստանում սանիտարահամաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ նախօրեին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կիրառելու մասին որոշումը կայացվելու է միայն դեղամիջոցի վերաբերյալ հարյուրտոկոսանոց վստահություն ունենալու պարագայում, հայտնում է vesti.ru կայքը։
Պուտինը նշել է, որ այդ պատվաստանյութի ընդունումը պետք է կամավոր լինի, սակայն անհրաժեշտ է գրագետ կերպով մարդկանց տեղյակ պահել դրա անհրաժեշտության մասին։ Պետք է մարդկանց հայտնել, թե որտեղ և ինչպես կարելի է նախնական գրանցման եղանակով անվճար, առանց հերթերի մեջ մնալու պատվաստում ստանալ։
Նախագահի խոսքով՝ վիրուսի դեմ կանխարգելիչ պատվաստումների ազգային օրացույցը պետք է ամբողջական ծավալով իրացվի։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert․am-ը, նույն հանդիպման ժամանակ Պուտինը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը բարելավվում է, սակայն այն կարող է ցանկացած սցենարով զարգանալ։
«Իրավիճակը շարունակում է բարդ մնալ, և այն կարող է ցանկացած սցենարով զարգանալ, այդ պատճառով էլ հրավիրել ենք այս ժողովը։ Ինքներս մեզ հանգստացնելու, թուլանալու, բժիշկների խորհուրդների մասին մոռանալու որևէ առիթ չկա»,- նշել է պետության ղեկավարը։
Հայտարարելով, որ ռուսական «առողջապահական համակարգը համավարակի ընթացքում ընդհանուր կազմակերպված է աշխատել», «փրկվել են հարյուր հազարավոր մարդկանց կյանքեր»՝ Պուտինն ընդգծել է, որ «անհրաժեշտ է փորձել խուսափել կորոնավիրուսի պատճառով կրկին սահմանափակումների ռեժիմի սահմանումից»:
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45