Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 30-ի նիստում որոշում կայացրեց ՀՀ սեփականություն հանդիսացող Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության Տավուշի մարզի Բերդ քաղաքի Հ. Նահապետի փողոց 22/1 հասցեում գտնվող 0.03724 հա հողամասը հետ վերցնել «Բերդի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագիր իրականացնելու նպատակով Թումո շարժական կենտրոն կառուցելու համար՝ ծրագրի իրականացման համար նախատեսված ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Սիմոնյան կրթական հիմնադրամին:
Նշվեց, որ Սիմոնյան կրթական հիմնադրամը համապատասխան գրություններով դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և Պետական գույքի կառավարման կոմիտե՝ «Բերդի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված քաղաք Բերդ, Հայկ Նահապետի փողոց 22/1 հասցեում գտնվող անշարժ գույքից 270.0 քառ. մետր մակերեսով հողամասը Թումո շարժական կենտրոն կառուցելու և «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագիր իրականացնելու նպատակով հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու խնդրանքով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ կառավարության կողմից մակվող բոլոր ռազմավարություններում պետք է լինի կրթական բաղադրիչ, առանց դրա ոչ մի ռազմավարություն չի կարող հաջողել: «Թումո»-ի մուտքը Բերդի տարածաշրջան շատ կարեւոր է: Կողբում «Թումո»-ի ծրագիրը եւս կառուցման ընթացքի մեջ է: Մեր խնդիրն է, որ նման ծրագրերը կենտրոնացած չլինեն Երեւանում:
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44