ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը մտադիր չէ ընդունել Մեքսիկա այցելելու նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի հրավերը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղարը ABC-ին տված հարցազրույցում։
Հարցին՝ նա պատրաստվո՞ւմ է գնալ հարևան պետություն մինչ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները, Քլինթոնը կարճ պատասխանել է. «Ո՛չ»։ Նա չի պարզաբանել, թե ինչու չի ցանկանում ընդունել Մեքսիկայի նախագահի հրավերը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ ակնկալում է Քլինթոնի հետ քննարկել երկկողմ հարաբերությունները։
Նա կոշտ քննադատության է ենթարկել նախընտրական մրցավազքի իր գլխավոր մրցակցին՝ Դոնալդ Թրամփին, ով օգոստոսի 31-ին ժամանել էր լատինաամերիկյան հանրապետություն ու հանդիպել Պենյա Նյետոյի հետ։ «Նա (Թրամփը) հանդես է եկել հայտարարությամբ, իսկ մեքսիկացի նախագահը անմիջապես հերքել է նրա խոսքերը։ Նա նույնիսկ չկարողացավ ըստ էության խոսել պետության ղեկավարի հետ։ Կարծում եմ՝ դա նրա ուղևորության միանգամայն ակնհայտ արդյունքն է»,- ընդգծել է Քլինթոնը։
Թրամփը հանդիպումից հետո հերթական անգամ վստահություն էր հայտնել, որ Մեքսիկան կհամաձայնի վճարել ԱՄՆ-ի հետ սահմանին պատի կառուցման համար։ Պենյա Նյետոն, սակայն, Թրամփի այցից հետո հայտարարել էր, որ չի պատրաստվում ֆինանսավորել այդ կառույցի շինարարությունը։
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55