Փաստ» թերթը գրում է. «ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձեւավորման թնջուկը նոր փուլ է թեւակոխում։ «Փաստ» թերթի տեղեկություններով, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանի ընկերոջ` Վահրամ Դումանյանի թեկնածությունը պաշտպանելու հարցում լուրջ խոչընդոտներ են առաջացել, որոնք վերացնելու համար անհրաժեշտ է խախտել ԵՊՀ կանոնադրությունը։
Ինչպես հայտնի է, տեւական ժամանակ է, ինչ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդ չի ձեւավորվում, ինչը ոչ միայն օրենքի եւ ԵՊՀ կանոնադրության խախտում է, այլեւ մայր բուհը զրկված է ֆինանսական կառավարման բարձրագույն մարմին ունենալու եւ ռազմավարական զարգացման հնարավորությունից։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, խուսափելով այս պատասխանատվությունից` ԿԳՄՍ-ում որոշել են գնալ ավելի լուրջ քայլերի եւ շրջանցել ԵՊՀ կանոնադրության 31-րդ կետը, այն է` հոգաբարձուների խորհուրդ ընդգրկել միայն այնպիսի գործարարների, որոնք նախապես պատրաստակամություն կհայտնեն կուրորեն քվեարկել ԿԳՄՍ վիճելի թեկնածուի օգտին։
Մինչդեռ ԵՊՀ կանոնադրության 31-րդ կետի համաձայն, լիազոր մարմնի կողմից հոգաբարձուների խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի եւ տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ԵՊՀ-ի հետ համագործակցող գործատուներ։
Այսինքն, նախարարությունը որպես խորհրդի անդամ պարտավոր է առաջադրել վերոնշյալ հինգ կատեգորիայի անձանց` տարբեր համամասնությամբ։ Սակայն կարեւոր է ոչ միայն այդ ոլորտներից առնվազն մեկական ներկայացուցիչների առաջադրումը, այլեւ որպեսզի նրանք լինեն ճանաչված` հասարակությանը հայտնի եւ հեղինակավոր։
Մինչդեռ, ըստ տեղեկությունների, ԿԳՄՍ-ին դեռեւս չի հաջողվել գտնել ճանաչված եւ հեղինակավոր այնպիսի անձանց, որոնք կհամաձայնեն քվեարկել Դումանյանի օգտին, որի թեկնածության ոչ պատշաճ լինելու վերաբերյալ մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել։
Ըստ ոլորտի փորձագետների, նախարարությունը կարող է ստիպված գնալ կանոնադրության խախտման ճանապարհով, որն ի դեպ, պետք է հաստատվի կամ լեգիտիմացվի կառավարության կողմից։
Սակայն դեռ հարց է՝ արդյո՞ք կառավարությունը կհաստատի խախտումով ձեւավորված հոգաբարձուների խորհուրդը։ Ի դեպ, մասնագետների կարծքով, այդպիսի խախտման նախադեպ արդեն իսկ եղել է, երբ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ է դարձել «Մետրիկա» ՍՊԸ տնօրեն Գեւորգ Մուրադյանը, որը ո՛չ տնտեսության, գիտության, կրթության կամ մշակույթի ոլորտի ճանաչված ներկայացուցիչ է, ո՛չ էլ ԵՊՀ-ի հետ համագործակցող գործատու։
Հիմա ԵՊՀ-ում տարակուսած են թե՛ Սամվել Կարաբեկյանի թեկնածուով, թե՛ նախարարության կողմից առաջադրվող խորհրդի անդամներով: «Առաջադրվող անդամների հեղինակությունից ու որակական հատկանիշներից երեւում է, թե նախարարությունն ինչպես է վերաբերվում մայր բուհին»,-մեզ հետ զրույցում մասնավորաբար ասացին համալսարանում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:06
16:55
16:49
16:22
16:16
15:55
14:22
13:55
13:33
13:03
12:36
12:12
11:44
09:44
09:36
09:19
09:01
20:03
19:33
19:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01