Հուլիսի 27-ին Զարթոնք համայնքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով 4 ձերբակալվածներից մեկը համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Պողոսյանն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Սամվել Աղաջանյանը։ «Ձերբակալվել է նաև պարոն Պողոսյանի հարազատը, Հովհաննես Հովսեփյանն ու Զարզանդ Բաղչագուլյանը»,- ասաց Սամվել Աղաջանյանը՝ հավելելով, որ վերջին երկուսը նախկին գյուղապետի համախոհներն են։ Զարթոնքի 4 բնակիչները ձերբակալվել են 72 ժամով։ Վաղը լրանալու է ժամկետը։ «Փաստաբաններն այդ գործով են զբաղվում»,- ասաց համայնքի ղեկավարը։ Նա հավելեց, որ այս պահին համայնքում վիճակը հանգիստ է։ Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին, Զարթոնքում համայնքի նախկին ղեկավարի, նրա համախոհների և ներկա ղեկավարի տեղակալ Սուրեն Պողոսյանի և վերջինիս համախոհների մասնակցությամբ միջադեպ էր գրանցվել։ Սուրեն Պողոսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ ինքն ու իր համախոհները տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, ավելի ուշ դուրս գրվել։ Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասի հատկանիշներով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում: Քրեական գործով կատարված քննչական եւ դատավարական այլ գործողությունների, ինչպես նաեւ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Զարթոնք գյուղի 4 բնակիչ ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44