«Անվճար Wi-Fi- ով հանրային կետերի քանակը տարեցտարի աճում է, բայց դրանք օգտագործելիս մի մոռացեք կիբերանվտանգության կանոնների մասին, երբ օգտվում եք ֆինանսական ծառայություններից, մտնում էլփոստ և սոցիալական ցանցեր, ինչպես նաև առցանց գնումներ եք կատարում»,- խորհուրդ են տալիս «ՌԻԱ Նովոստի»-ին հարցազրույց տված փորձագետները: «Հասարակական Wi-Fi ցանցերը օգտագործելիս կարևոր է հասկանալ, որ չարամիտները կարող են առնվազն տվյալ սեսիայի ընթացքում ներխուժել և վերլուծել ձեր տվյալները: Այն մենք կարող ենք համեմատել միջոցառման ժամանակ վարագույրի հետևում տեղի ունեցող կոնֆեդենցիալ զրույցի հետ, որը ցանկացած մասնակից կարող է լսել և այնուհետև օգտագործել ստացված տեղեկատվությունը իր նպատակների համար: Տվյալների արտահոսքի ռիսկ կա նաև այն ժամանակ, երբ սարքն ուղղակի միացված է հանրային Wi-Fi -ին, հետևաբար, խորհուրդ է տրվում չգրանցվել այն կայքերում, որոնք կարող են պարունակել կրիտիկական տեղեկատվություն օգտագործողի մասին»-հայտնել է Jle Infosystems-ի տեղեկատվական անվտանգության կենտրոնի խորհրդատու Գլեբ Կարմանովը: InfoWatch Group- ի վերլուծության և հատուկ ծրագրերի ղեկավար Անդրեյ Արսենտևը խորհուրդ է տալիս չստուգել փոստը հանրային Wi-Fi ցանցերի միջոցով, ինչպես նաև անձնական տվյալները չմուտքագրել տարբեր ծառայությունների և ծրագրերի, այդ թվում՝ բջջային բանկի մեջ: ESL Rus- ի տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Ռուսլան Սուլեյմանովը հավելել է, որ առցանց գնումները չպետք է իրականացվեն հանրային ցանցերի միջոցով, իսկ «Կասպերսկու լաբորատորիայի» կիբերանվտանգության փորձագետ Դմիտրի Գալովը նաև խորհուրդ է տալիս զերծ մնալ տարբեր ծառայություններից և սոցիալական ցանցերից լոգինների և գաղտնաբառերի մոտքագրումից:
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44