Հայաստանը հայտնվել է լուրջ ֆինանսական վտանգների առջև, որի հետ համեմատած Ամուլսարի հանքի խնդրի հետևանքով առաջացող տույժը կարող է նույնիսկ թեթև թվալ: Ֆեյսբուքյան իր էջում նման հայտարարությամբ է հանդես եկել փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ մոսկովաբնակ փաստաբան Ալեքսան Խոնդկարյանի հետ զրույցից հետո։ Վերջինը զբաղվում է ՌԴ-ում հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների սեփականատերերի շահերի պաշտպանությամբ:
«Պարզվում է, դա միայն առաջին հայացքից է, թե խնդիրը ներռուսաստանյան է:
Խնդիրը շուտով դառնալու է հայաստանյան, իսկ դրա հնարավոր ֆինանսական հետևանքները պարզապես կլինեն աղետալի:
Եվ այսպես, ըստ Խոնդկարյանի, խնդրի արմատը հայկական մաքսատան և ճանապարհային ոստիկանության մոտեցումների մեջ է: Առաջինը իրավունք չուներ ավտոմեքենաները մաքսազերծել ՌԴ քաղաքացիների անվամբ, իսկ մյուսը նրանց տրամադրեր սեփականության վկայական և տեխանձնագիր միայն Հայաստանում կեցության ինչ-որ տեղեկանքի վրա և բացի այդ, թույլ տալ ազատորեն ավտոմեքենաները հանել Հայաստանի տարածքից դուրս՝ որպես ԵԱՏՄ անդամ երկրի քաղաքացու անձնական օգտագործման ապրանք: ՌԴ քաղաքացիների համար պետք է գործեր ԵԱՏՄ մաքսատուրք, ոչ թե մինչև 01.01.2020թ. գործող հայկականը:
Եթե ՌԴ-ն այս մոտեցումը որդեգրի ավտոմեքենաների սեփականատերերի նկատմամբ, ապա նրանք կամ պետք է արագորեն վերադարձնեն այդ ավտոմեքենաները Հայաստան, ինչը անիմաստ է, քանի որ դրանք դժվար թե այստեղ իրացվեն, կամ էլ լրացուցիչ մաքսազերծեն ՌԴ-ում: Վերջին դեպքում, սեփականատերերը կարող են Հայաստանից պահանջել հատուցել պատճառված վնասը, օրինակ ԵԱՏՄ դատարանում՝ որոշակի ընթացակարգերի պահպանմամբ: Այստեղ առաջ է գալիս թվաբանությունը: Հայաստանից ՌԴ արտահանվել է 300 հազարից ավել ավտոմեքենա, և ՌԴ-ում դրանց լրացուցիչ մաքսազերծումը նվազագույնը արժի 1 միլիոն ռուբլի (կան շատ ավելի թանկ դեպքեր, բայց հիմք ընդունենք նվազագույնը) և տեսականորեն Հայաստանը կարող է հատուցել այդ մարդկանց նվազագույնը 3 ՄԻԼԻԱՐԴ 500 ՄԻԼԻՈՆ ԱՄՆ դոլար!!!!!!
Պարզվում է նաև, որ մեր թավշյա, ժողովրդական կառավարությունում այս մասին քաջատեղյակ են և նույն խնդրի շուրջ փորձել են պայմանավորվել Ղազախստանի հետ, որտեղ հիմա հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաները վերցնում են ժամանակավոր հաշվառման, թեպետ կան որոշակի խնդիրներ
: Հաշվի առնելով ՌԴ հետ սրանց «փայլուն» հարաբերությունները, դժվար թե կարողանան պայմանավորվել, իսկ ֆինանսական տույժերի հեռանկարը դառնում է ավելի քան իրական: Մտահոգիչ է, որ կառավարությունը լուռ է, իսկ քանի որ մաքսայինը ղեկավարում են յուրայիններ, դե հիշեք օրինակ Վորոնեժի ծխախոտի պատմությունը, այդտեղ էլ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում:
Հ.Գ. Ինքս խորությամբ խնդիրը դեռ չեմ ուսումնասիրել, բայց պատճառ չունեմ չվստահելու Խոնդկարյանին, ով խնդրին տիրապետում է խորությամբ և ում արդեն օնլայն դիմել է շուրջ 6000 ավտոմեքենայի սեփականատեր:
Հ.Հ.Գ. Հուսամ, Հայաստանի ՊԵԿ-ը կփորձի ներկայացնել իր դիրքորոշումը հարցի շուրջ և այն չի լինի «Сам дурак» մակարդակի»։
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01