Եվրախորհրդարանի սոցիալ-դեմոկրատների խմբակցությունն իր անհանգստությունն է հայտնել Ադրբեջանում քաղբանտարկյալների վիճակի վերաբերյալ և կոչ է արել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին թիրախավորված պատժամիջոցներ նախաձեռնել ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են Ադրբեջանում ընդդիմության և քաղաքացիական հասարակության դեմ բռնաճնշումների համար: Այս մասին տեղեկացնում է Turan.az կայքը:
«Մենք անհանգստացած ենք ընդդիմադիր «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահ Ֆուադ Ղահրամանլըին Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից դաժան կտտանքների ենթարկելու մասին հաղորդագրություններից»,-ասել է խմբակցության փոխնախագահ, Նիդեռլանդներից պատգամավոր Կատի Փիրին:
Պատգամավորը նշել է նաև, որ Ղահրամանլըն հանդիսանում է այն տասնյակ ընդդիմադիր գործիչներից մեկը, որոնք ձերբակալվել են նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի կողմից` հեղաշրջում ծրագրելու հորինված մեղադրանքներով, իսկ կուսակցության նախագահ Ալի Քերիմլին ներկայում փաստացի տնային կալանքի է ենթարկված:
«Նման գործողություններն ընդդիմադիրների համակարգված ահաբեկման, ոտնձգությունների և ձերբակալությունների օրինակ են: Այդ գործողությունները նախաձեռնվում են նախագահ Ալիևի կողմից, որը բազմիցս իր ելույթներում ընդդիմադիրներին անվանել է «հինգերորդ շարասյուն» և «դավաճաններ»,-նշել է ԵԽ պատգամավորը:
Նա ընդգծել է նաև, որ չի կարելի Ալիևին թույլ տալ օգտագործել կորոնավիրուսի համավարակն ու Հայաստանի հետ հարաբերություններում վերջերս տեղի ունեցած լարվածությունը` ոչնչացնելու այն, ինչ մնացել է երկրի ընդդիմությունից:
«Հաշվի առնելով Ադրբեջանում իրավիճակի լրջությունը՝ կոչ ենք անում Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին անհապաղ թիրախավորված պատժամիջոցներ նախաձեռնել ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ»,-ասել է Փիրին:
Ադրբեջանում խախտվում են երկրի սահմանադրությունն ու միջազգային իրավունքները, քաղբանտարկյալներին թույլ չեն տալիս շփվել ընտանիքների և փաստաբանների հետ:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33