Շանհայյան շինարարական Greenland Group ընկերությունը նախատեսել է Լոնդոնում 235 մետրանոց երկնաքեր կառուցել` ակումբային տարածքով եւ 35-րդ հարկում հսկայական լողավազանով: Աշտարակը Եվրոպայի ամենաբարձր բնակելի շենքը կդառնա, հայտնում է The Guardian-ը:
Ենթադրվում է, որ Spire London անունով երկնաքերը կկառուցվի Քենթրի-Ուորֆին` քաղաքի արեւելյան հատվածի գործարար թաղամասին հարակից տարածքում: Նախագծում ներդրումների ծավալը կկազմի 800 մլն ֆունտ սթեռլինգ (մլրդ դոլարից ավելի):
Մեկ ննջարանով էլիտար բնակարանների գինը համալիրում կսկսվի 595 հազար ֆունտից (794 հազար դոլար): Շենքի 67-րդ հարկում տեղակայված պենտհաուզների գինը, ակնկալվում է, առնվազն երեք մլն ֆունտ կկազմի (չորս մլն դոլար):
Ընդհանուր առմամբ համալիրում 861 բնակարան կլինի, դրանցից էկոնոմդասի` 96: Greenland Group-ի ներկայացուցիչները պնդում են, որ ոչ թանկարժեք ապարտամենտների գնորդները եւ ավելի թանկարժեք բնակարանների սեփականատերերը հավասար իրավունք կունենան` օգտվելու շենքի հանրային տարածքից:
Նախատեսված է Spire London աշտարակի շինարարությունն ավարտել 2020 թվականին: 2018 թվականի ամռանը շենքը կիսով չափ կկառուցվի, ճշտում The Guardian-ը:
2016 թվականի օգոստոսին հայտնի է դարձել, որ Չինաստանում ամենաբարձր երկնաքերը կկառուցեն Շենչժենյա քաղաքի տարածքում` Հուանդուն նահանգում: Աշտարակի բարձրությունը կգերազանցի 730 մ-ն: Ենթադրվում է, որ երկնաքերը կհայտնվի Լոհուի շրջանում: Նախագծի մանրամասները եւ իրականացման ժամկետները չեն բացահայտվում:
news.am
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44