«Կանաչ ապագա» բնապահպանական շարժումն ահազանգում է՝ Ամուլսարը հանքի վերածելը խիստ վտանգավոր է ՀՀ բնակչության առողջության համար, ՀՀ քաղաքացին իրավունք ունի շնչել մաքուր օդ և խմել մաքուր ջուր: Ամուլսարը ոսկու արդյունաբերական արտադրության և էկոռիսկերի լիարժեք փոխհատուցման տեսանկյունից անարդյունավետ է: «Ամուլսարի ոսկին կենտրոնացված է սուլֆիդային հանքաքարերում` մանր չափերով, 0.15 - 0.70 գրամ 1 տոնայում: Սուլֆիդային հանքաքարերը, ջրի կամ օդի հետ շփվելով, առաջացնում են թթվային ջրեր, որոնք չափազանց ուժեղ քայքայիչ հատկություն ունեն: Սարի ապարները ճաքված են, ինչն ավելի է մեծացնում այդ թթվային ջրերի հոսքը դեպի գրունտային ջրեր: Իսկ գրունտային ջրերի և ձնհալքի ջրերը թափվում են Արփա և Որոտան գետեր` վտագի տակ դնելով Հայաստանի քաղցրահամ ջրերի ողջ պաշարը, այդ թվում նաև Սևանա լիճը: Ըստ միջազգային ստանդարտների` հանքարդյունաբերության մեջ պետք է ի սկզբանե խուսափել թթվային դրենաժից, այլապես տարածաշրջանի( և ոչ միայն) ամբողջ էկոհամակարգը անվերականգնելի կորուստներ կունենա: Ուշագրավ է, որ Ամուլսարի վերին մասում ժայռային մեծ քանակությամբ ապարներ կան (մոտ 100 միլիոն տոնա), և դրանք չեզոքացնելու համար շատ մեծ քանակով կրաքար է անհրաժեշտ, ինչը հավելյալ էկոռիսկեր է ստեղծում: Այսինքն` տեղանքում առկա հաճախակի քամիները բաց հանքի պարագայում աղտոտված օդը տարածելու մեծագույն հավանականություն ունեն: Անհանգստացնող է նաև այն փաստը, որ նույն ընկերության կողմից ոսկու քանակի հետ կապված տարբեր տարիներին տարբեր թվեր են հնչեցվել, և եթե հանքը շահագործելուց հետո սպասումները չարդարացվեն, ոչ մի երաշխիք չկա, որ ազգովի «կոտրված տաշտակի առաջ» չենք կանգնելու: ‼️Հաշվի առնելով վերը նշվածը` «Կանաչ ապագա» շարժումը հայտարարում է, որ բնապահպանական ռիսկերի կառավարման և շրջակա միջավայրին պատճառվող անդառնալի վնասների համատեքստում անընդունելի է Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը: Իր հողի վրա ապրող հայ մարդն իրավունք ունի մաքուր օդ շնչել ու մաքուր ջուր խմել: Հանուն այսօրվա և վաղվա սերունդների առողջության պահպանման` «Կանաչ ապագա» շարժումը կոչ է անում անհապաղ դադարեցնել հանքի շահագործման աշխատանքները և միջազգային չափորոշիչներին համապատասխան գնահատել հանքի շահագործման դեպքում հնարավոր բոլոր ռիսկերը և դրանց վերացմանն ուղղված գործողությունները և այս ամենի արդյունքները թափանցիկ ներկայացնել հանրությանը»,- ասված է շարժման տարածած հայտարարության մեջ։
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01