Իսպանիայի նախկին ղեկավար Խուան Կառլոս I-ի՝ երկրից հեռանալու մասին որոշումն ընդունվել է նրա որդու՝ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է El Pais-ը: Խուան Կառլոս I-ը լքել է Մադրիդը օգոստոսի 2-ին, հաջորդ օրը հատել է Պորտուգալիայի հետ սահմանը: Պարբերականի հաղորդմամբ՝ նա մեկնել է Դոմինիկյան Հանրապետություն: Այն ժամանակվանից, երբ Իսպանիայի Գերագույն դատարանը այս տարի հետաքննություն է սկսել, իսպանական ԶԼՄ-ները հրապարակել են շվեյցարական մեկ այլ հետաքննության տվյալներ, ըստ որի՝ Խուան Կառլոսը միլիոնավոր եվրո է ստացել Սաուդյան Արաբիայի հանգուցյալ թագավոր Աբդուլլահից: Իր կառավարման վերջին տարիներին սկանդալներից մտահոգված Խուան Կառլոսը 2014-ին հրաժարվեց գահից՝ հօգուտ իր որդի Ֆիլիպ VI-ի՝ կորցնելով Իսպանիայի սահմանադրությամբ իրեն ընձեռված անձեռնմխելիությունը։ Այն բանից հետո, երբ ԶԼՄ-ները հայտնեցին, որ Ֆիլիպը Սաուդյան Արաբիայից 65 միլիոն եվրո օֆշորային հաշվի շահառուն է, Ֆիլիպը հրաժարվեց ապագա անձնական ժառանգությունից, որը նա կարող էր ստանալ նախկին թագավորի կողմից: Ֆիլիպը նաեւ հորը զրկեց տարեկան 194 232 եվրո կենսաթոշակից: Թագավորական պալատը հերքում է, որ Ֆիլիպն իմացել է իր հոր ենթադրյալ ֆինանսական խախտումների մասին: 82-ամյա Խուան Կառլոս I-ը պետության ղեկավարն էր 1975-2014 թվականներին: Մոտ 58 տարի նա ապրել է Մադրիդում Սարսուելի պալատում:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34