Կոչ ենք ուզում անել Հայաստանի նախագահին, վարչապետին, որ ինչ-որ ձևով աջակցեն լիբանանահայերին, քանի որ շատերն են ցանկանում վերադառնալ հայրենիք , սակայն չեն կարողանում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին Հանրապետության հրապարակում ընթացող մոմավառության ժամանակ ասաց լիբանահայ հայրենադարձներից Նելլի Թասչյան Դերմեջյանը: «Մենք եկել ենք մեր հայրենիքում ապրելու: Աշխարհը լսեց Լիբանանի երեկվա վիճակի մասին, ուզում ենք աջակցել Լիբանանի ժողովուրդին՝ մանավանդ հայերին, ուզում ենք ասել, որ մենք ձեզ հետ ենք, ձեր կողքին: Կոչ ենք ուզում անել Հայաստանի նախագահին, վարչապետին, որ ինչ-որ ձևով աջակցեն լիբանանահայերին, քանի որ շատերն են ցանկանում վերադառնալ հայրենիք , սակայն չեն կարողանում»,- ասաց նա: Հայրենադարձներից Զարեհ Կենդիրջյանն էլ նշեց, որ շատ լիբանանահայեր կան, ովքեր ունեն այնտեղի անձնագիր և խնդիր ունեն վերադառնալու հետ կապված և միայն խնդրում են Հայաստանի իշխանություններին աջակցել, որպեսզի վերադառնան հայրենիք. «Նրանք պատրաստ են իրենց միջոցներով վերադառնալու, սակայն պետք է թույլտվություն»: Երեւանի Հանրապետության հրապարակում լիբանանահայ հայրենադարձների նախաձեռնությամբ ընթանում է մոմավառություն` ի հիշատակ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի զոհերի: Այս պահին լիբանանահայ հայրենադարձները աղոթքով, Հայաստանի օրհներգով շարունակում են հարգանքի տուրք մատուցել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի զոհերի հիշատակին: Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի հետեւանքով 100–ից ավելի մարդ է զոհվել, իսկ 4000–ից ավելի մարդ վիրավոր է: Այսօրվանից Լիբանանում եռօրյա սուգ է հայտարարվել, իսկ Բեյրութը ճանաչվել է աղետի գոտի։
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44