Սոֆիայի կենտրոնական Ցարիգրադի մայրուղին` Օրլովի կամուրջի եւ Անկախության հրապարակի հարեւանությամբ, կառավարության, Ժողովրդական ժողովի (պառլամենտ) եւ նախագահի աշխատակազմի շենքերի միջեւ, շաբաթ օրն արգելափակվել է վրանային ճամբարներով, որոնք անցած գիշեր տեղադրվել էին հակակառավարական բողոքների մասնակիցների կողմից, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Ցուցարարները վրանները տեղադրել են ճանապարհի վրա եւ մերժել են ոստիկանության առաջարկները` դրանք մայթ տեղափոխելու մասին: Օրլովի կամրջի վրա ամուր բարիկադներ են կառուցվել, որոնք արգելափակել են ճանապարհահատվածը: Ցուցարարները քարեր եւ շշեր են հավաքում: Բողոքի ցույցի մասնակիցների շրջանում շատ կանայք կան, որոնք խանգարում են ոստիկանությանը ուժ կիրառել»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Սոֆիայի ոստիկանության գլխավոր տեսուչ Կրասիմիրա Ստոյադինովան: Ըստ նրա` բանակցությունները ցուցարարների հետ վրանային քաղաքի լուծարման շուրջ կշարունակվեն: «Մենք հարգում ենք բողոքելու իրավունքը, բայց հորդորում ենք դրա մասնակիցներին խաղաղ գործողություններ իրականացնել, որոնք չեն խանգարի Սոֆիայի մյուս բնակիչներին»,- հավելել է Ստոյադինովան: Ցուցարարներն արդեն 31 օր բողոքի ցույցեր են անցկացնում Սոֆիայում եւ երկրի այլ քաղաքներում` պահանջելով կառավարության եւ գլխավոր դատախազ Իվան Գեշեւ հրաժարականը: Նախարարների կաբինետը, ըստ նրանց, թաթախված է կոռուպցիայի մեջ եւ իր աշխատանքի ընթացքում չի կարողացել բարեկեցիկ կյանք եւ արժանապատիվ աշխատավարձ ապահովել քաղաքացիների համար: Գեշեւին ցուցարարները մեղադրվում են նախագահ Ռումեն Ռադեւի վրա հարձակման, ցուցադրական խուզարկություններ եւ ձերբակալություններ կազմակերպելու մեջ:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34