«Շախմատ» ուսումնական առարկան կդասավանդվի 2-4-րդ դասարաններում՝ շաբաթական երկու ժամով։ Առարկայի չափորոշիչը կազմվել է գիտական ժամանակակից հետազոտությունների հիման վրա. սահմանվել են չափելի վերջնարդյունքներ: Երկրորդ դասարանում ծրագիրը բեռնաթափվել է. մարտավարական հնարքները և մատ թագուհիով և մատ նավակով թեմաները տեղափոխվել են երրորդ դասարան։Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունը։ Երկրորդ դասարանի ծրագրում հիմնականում թողնվել են խաղային, մինի խաղային և շախմատային գործնական խաղերի թեմաները։ Ներառվել են մեկքայլանի խնդիրների լուծման մրցույթներ (5 ժամ), մատային դիրքերի ստեղծում (5 ժամ), որտեղ սովորողն ինքն է ստեղծում մատային դիրք` իրեն տրված խաղաքարերով։ Նախատեսվում է, որ կուսուցանվեն խաղը վարելու հիմունքները, որը թույլ կտա սովորողին ավելի հմուտ լինել գործնական խաղերի ժամանակ։ Երրորդ դասարանում պարզեցվել է «Շախմատ» առարկայի ամբողջ ծրագիրը. ներառվել են մարտավարական հնարքներ, ռազմավարական թեմաներ, պրակտիկ դասերի համադրումը իրականացվել է տեսականի հետ փոխներգործուն սերտ կապով։ Թեմաներում ներառվել են նախագծային առաջադրանքներ, որոնք նախկինում չեն եղել: Փոխվել են մեթոդները. առաջադրանքները ոչ թե ուսուցիչը բացատրում է, այլ ուղղորդում է աշակերտներին բացահայտել դրանք։ Շախմատային ռազմավարական դիրքերի ուսուցումն իրականացվում է քննարկումների, բանավեճերի միջոցով, որի նպատակն է զարգացնել սովորողների քննադատական մտածողությունը։ Չորրորդ դասարանի ծրագիրը նախատեսվում է անփոփոխ թողնել, քանի որ բեռնաթափվել էր 2019 թ.-ին։ Այն փոփոխվել է մեթոդապես, մարտավարական հնարքներն իրականացվում են իրավիճակի գնահատման և վերլուծության հիման վրա սովորողին ուսուցչի տված ուղղորդող հարցերի միջոցով։
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44