Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 7-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 157 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 27, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 25, անձնական ունեցվածքի գողության՝ 15, թմրամիջոցի հայտնաբերման` 13, խարդախության՝ 12, ընտանեկան բռնության՝ 9, ապօրինի ծառահատման՝ 5, կողոպուտի, յուրացնելու կամ վատնելու, սպանության սպառնալիքի, ծեծի և խուլիգանության՝ 4-ական, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, անձի առևանգման, ավտոմեքենա փախցնելու, գույքը դիտավորությամբ վնասելու և փաստաթղթի կեղծիքի՝ 2-ական, բնակարանային գողության, շորթման, դրամանենգության, որսագողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու, որն առաջացրել է մահ, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, սառը զենքի հայտնաբերման, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու ու անչափահասի հետ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների փորձի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 4 հետախուզվող։
Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և բնակարանային գողության՝ 2-ական, անձնական ունեցվածքի գողության, խարդախության և խուլիգանության 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 43 պատահար. 8 մարդ զոհվել է, 74-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01