Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսն իր երախտիքի խոսքն է ուղղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին` Բեյրութում պայթյունների հետևանքով զոհված մեր հայրենակիցների ընտանիքներին և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանին 100 միլիոն դրամ հատկացնելու համար:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանի փոխանցմամբ, Վեհափառը Գագիկ Ծառուկյանին հղած նամակում մասնավորապես նշել է.
« Մեծարգո՛ պարոն Գագիկ Ծառուկյան,
Շատ բարձր ենք գնահատում Ձեր ինքնաբուխ նախաձեռնությունը աջակցելու Լիբանանի հայությանը, որը մարդկային ու նյութական լուրջ վնասներ կրեց օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած աղետալի պայթյունի հետևանքով: Այս նամակով մեր երախտագիտությունն ենք հայտնում ‹‹Գագիկ Ծառուկյան›› բարեգործական հիմնադրամին լիբանանահայությանն օժանդակելու նպատակով նվիրաբերված 100 միլիոն դրամի համար: Նշյալ գումարի կեսը՝ 50 միլիոն դրամը, Ձեր ցանկությամբ փոխանցվելու է պայթյունի հետևանքով զոհված հայ ընտանիքներին, իսկ մյուս կեսը՝ Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի նորոգմանը:
Հիրավի, Ձեր այս օրինակելի արարքը վկայում է մեր ժողովրդին օգտակար լինելու Ձեր պատրաստակամության, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հանդեպ Ձեր սիրո ու հարգանքի մասին: Տակավին մեր հիշողություններում թարմ է շուրջ հինգ տարի առաջ Անթիլիաս կատարած Ձեր այցը՝ մեր միջոցով սիրահայերին աջակցելու Ձեր նախաձեռնությունը, ինչպես նաև մեր հանդիպումը, որի ընթացքում էլ Դուք հաստատեցիք Սուրբ Աթոռի նկատմամբ Ձեր հարգանքը: Վարձքերնդ կատար:
Աղոթում ենք, որպեսզի Բարձրյալը Ձեզ և Ձեր ընտանիքին քաջառողջության պարգևի, հեռու պահի Ձեզ բոլոր տեսակի փորձություններից: Թող Աստծո հովանին անպակաս լինի համայն հայությունից, Հայաստանից ու Սփյուռքից:
Հայրապետական օրհնությամբ ու սիրո ջերմ ողջույններով՝ Արամ Ա Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկո»:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44