Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը: Այդ մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից: ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը զեկուցել է, որ ծրագրով նախատեսված է 5 ռազմավարական նպատակ՝ 67 միջոցառումների տեսքով: Դրանք ուղղված են լինելու հարկային և մաքսային վարչարարության բարելավմանն ու կատարելագործմանը, ՊԵԿ համակարգի արդյունավետության բարձրացմանը, հարկ վճարողների վարչարարության բեռի թեթևացմանը, հարկային ստվերի կրճատմանը և այլն: Նշվել է, որ նախորդ տարի ընդունված ռազմավարական ծրագրի միջոցառումներին այս ծրագրով ավելացել են 14 նոր միջոցառումներ: Դրանցով նախատեսվում է ներդնել պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգ, հաշվետվությունների նվազեցման էլեկտրոնային համակարգ, նախագծվելու է «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գրքեր» համակարգի վեբ տարբերակը: Նախատեսվում է արդիականացնել մի քանի աղբյուրից ստացման ենթակա եկամտից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները մասնակիցներին վերադարձնելու, ինչպես նաև պետական տուրքի վերահսկողության մեխանիզմի գործընթացները, կատարելագործել հարկային կարգապահության ռիսկերի բացահայտման, գնահատման և նվազեցման գործընթացը: Միջոցառումներն ուղղված են լինելու նաև ֆիզիկական անձանց և անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մաքսային ռիսկերի կառավարման համակարգի, կշռման կենտրոնացված, էքսպրես-բեռների հաշվառման համակարգի ներդրմանը, էլեկտրոնային առևտրի վերահսկողության մեխանիզմների զարգացմանը: Նշվել է, որ յուրաքանչյուր միջոցառման համար նախատեսվում է իրականացման հստակ ժամանակացույց: Վարչապետ Փաշինյանը կարևորել է վերը նշված ծրագրով նախատեսվող միջոցառումների արդյունավետ իրականացումը և ընդգծել, որ այս ծրագիրը պետք է լինի ՊԵԿ համակարգի զարգացմանն ու արդիականացմանը միտված ռազմավարական ծրագրի շարունակությունը, որն ընդունվել է նախորդ տարի: Կառավարության ղեկավարը հանձնարարել է քննարկման արդյունքներով լրամշակել ծրագիրն ու այն ներկայացնել կառավարության հաստատմանը:
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03