Օգոստոսի 9-ին՝ ժամը 01:25-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ռիգայի փողոցից դեպի Արաբկիր 19-րդ փողոցի հատվածում մի քանի ավտոմեքենաներով մարդիկ են հավաքված և լսվում են կրակոցներ: Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը կատարել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում առգրավվել են տարբեր տրամաչափի կրակված պարկուճներ, հայտնաբերվել են արնանման հետքեր, որոնցից վերցվել են փորձանմուշներ: Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Ըստ աղբյուրի, նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, դեպքի վայրի հարակից շինություններից առգրավվել են տեսանկարահանող սարքեր: Իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է միջադեպի մասնակիցներից երկուսի ինքնությունը, որոնք Երևանի բնակիչներ են՝ 34 և 24 տարեկան: Նրանք ձերբակալվել են՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով: 34-ամյա տղամարդուց վերցվել են կրակոցի արգասիքի նմուշներ: Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ հանցագործության գործիք հանդիսացող հրազենները, հաղորդման մեջ մատնանշված ավտոմեքենաները հայտնաբերելու, դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, միջադեպի մասնակիցների ողջ շրջանակը պարզելու, նրանց հայտնաբերելու, յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01