Թուրքիան լիցենզիա կտրամադրի Արեւելյան Միջերկրածովում հետախուզության եւ գազի հորատման համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն: Այդ քայլն էլ ավելի կուժգնացնի Հունաստանի հետ հարաբերությունները, հաղորդում է Reuters-ը: Նախօրեին Թուրքիան հետախուզական նավ է ուղարկել Հունաստանի եւ Կիպրոսի ափերի մոտ: Անկարայում հայտարարել են, որ ծովային համաձայնագիրը, որնա անցած շաբաթ ստորագրվեց Հունաստանի եւ Եգիպտոսի միջեւ, ցույց է տալիս, որ չի կարելի վստահել Աթենքին: Չավուշօղլուի խոսքով՝ Oruc Reis հետախուզական նավը կշարունակի աշխատանքը, իսկ Անկարան մինչեւ օգոստոսի վերջ լիցենզիա կտրամադրի Արեւելյան Միջերկրածովում հետախուզության եւ գազի հորատման համար: «Մեր վճռականությունն անսասան է: Մենք այդ հարցում որեւէ փոխզիջման չենք դիմի»,-ասել է Չավուշօղլուն: Հունաստանում հայտարարել են, որ ԵՄ արտաքին գործերի հարցով Խորհրդի նիստ կհրավիրվի: ԵՄ-ն երկխոսության կոչ է արել: «Վերջին իրադարձություններն անհանգստություն են առաջացնում»,-ասել է արտաքին գործերի հարցով եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Պիտեր Ստանոն: Թուրքիայի նախագահ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ երկամսյա բանակցությունները հանգեցրել են փոխըմբռնման, սակայն այն խախտվել է Հունաստանի եւ Եգիպտոսի միջեւ կնքված գործարքի պատճառով:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33