Ժողովուրդ»-ը գրում է. «Հայաստանում մսի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, խոշոր եղջերավոր կենդանիների մսի արտադրության ծավալները 3.9 տոկոսով նվազել են: Նույն պատկերն է նաև խոզի և ոչխարի մսի դեպքում, այս տարվա հունվար-հունիսին խոզի մսի արտադրության ծավալները պակասել են 6 տոկոսով, իսկ ոչխարինը` 2.9 տոկոսով:
Փոխարենն ավելացել են թռչնամսի արտադրության ծավալները 10.8 տոկոսով: Բացի այս, անկում արձանագրվել է նաև երշիկեղենի արտադրության ոլորտում 4.7 տոկոսի չափով: Փոխարենը Հայաստանում ավելացել է անասնագլխաքանակը, եթե 2017 թվականին խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմել է 655 հազար 800, 2018-ին այն դարձել է 590 հազար 600, 2019-ին` 571 հազար 861, իսկ 2020-ին` 579 հազար 256:
Այս ամենի արդյունքում, մասնագետների խոսքերով, տավարի, խոզի և ոչխարի մսի արտադրության ծավալներն առաջիկայում կավելանան»,-գրում է թերթը:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55