Երեկ՝ օգոստոսի 12-ին Փարիզի Ժաննա դ'Արկի հուշարձանի մոտ հայտնվել են «Ազատություն Բելառուսին» կոչը (Free Belarus) և սպիտակ-կարմիր-սպիտակ գույներով կտորը, որը Բելառուսի Հանրապետության նախկին պետական դրոշն է հիշեցնում, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն: Սպիտակ թղթի վրա սև տառերով գրությունը փակցված է հուշարձանի քարե հիմքի վրա, իսկ դրոշը ֆրանսիացի հերոսուհու գլխավերևում է: Ժաննա դ'Արկի հուշարձանը տեղադրված է Փարիզի Place des Pyramids հրապարակում` Թյուիլրի պարտեզից և Լուվրի թանգարանից ոչ հեռու: Բելառուսում նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո բողոքի ցույցերի ալիք էր բարձրացել: Ըստ ԿԸՀ-ի` գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80.08 տոկոսը, Սվետլանա Տիխանովսկայան` 10.09 տոկոսը: Ընտրատեղամասերի փակումից հետո քաղաքացիները, քվեարկության կազմակերպումից և արդյունքներից դժգոհ, դուրս եկան փողոց: Զանգվածային չարտոնված բողոքի ցույցերը շարունակվում են արդեն հինգ օր: Ցուցարարների դեմ իրավապահներն արցունքաբեր գազ, ջրցաններ, լուսաձայնային նռնակներ, ռետինե փամփուշտներ են կիրառում: Ինչպես հայտնել են հանրապետության ներքին գործերի նախարարությունից, անկարգությունների ընթացքում մեկ մարդ է մահացել. նա փորձել է պայթուցիկ սարք նետել իրավապահների ուղղությամբ:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33