Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ջերմորեն շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային` Արեւելյան Միջերկրածովում իր ռազմական ներկայությունն ամրապնդելու խոստման համար, որտեղ հունական եւ թուրքական նավերը նեղում են միմյանց` Միջերկրածովի ջրերում ածխաջրածնի արդյունահանմամբ զբաղվելու Թուրքիայի մտադրության պատճառով, հայտնում է Associated Press-ը: Միցոտակիսն իր թվիթում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին «Հունաստանի իսկական ընկեր է» անվանել, ինչպես նաեւ` եվրոպական արժեքների եւ միջազգային իրավունքի պաշտպան: Չորեքշաբթի երեկոյան Միցոտակիսի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Մակրոնն ասել էր, որ որոշել է առաջիկա օրերին եվրոպական գործընկերների, այդ թվում Հունաստանի հետ միասին ժամանակավորապես ուժեղացնել ֆրանսիական ռազմական ներկայությունն Արեւելյան Միջերկրածովում: Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ Թուրքիան ցանկանում է երկխոսության ճանապարհով լուծել Հունաստանի հետ վեճը ածխաջրածինների արդյունահանման շուրջ` միեւնույն ժամանակ շեշտելով, որ Անկարան «կպաշտպանի իր իրավունքներն ու շահերը» տարածաշրջանում: Հիշեցնենք, որ ավելի վաղ Հունաստանը հայտարարել էր, որ ԵՄ արտգործնախարարների արտակարգ հանդիպում կխնդրի` սեյսմիկ հետազոտական նավն Արևելյան Միջերկրածով ուղարկելու Թուրքիայի որոշման կապակցությամբ: Հունաստանի արտգործնախարարությունը Թուրքիային կոչ էր արել «անհապաղ դադարեցնել անօրինական գործողությունները, որոնք խաթարում են խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում»: Թուրքիան մերժել էր Հունաստանի առարկությունները` հայտարարելով, որ նրանք իրավական հիմքեր չունեն, եւ խոստացել էր շարունակել գործողությունները: Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը երեքշաբթի հանդիպել էր արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հետ եւ ԵՄ արտգործնախարարների արտակարգ հանդիպում էր հրավիրել: ԵՄ ներկայացուցիչը հայտնել է, որ նախքան հարցման վերաբերյալ որոշում կայացնելը խորհրդակցություններ կանցկացվեն անդամ երկրների միջեւ: ԵՄ արտգործնախարարների հանդիպումը նախատեսված է օգոստոսի 27-28-ը Բեռլինում:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33