ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն անընդհատ քննադատում եւ մեղադրում է Չինաստանին, ուր էլ որ գնա, նա ամենուրեք ապատեղեկատվություն եւ «քաղաքական վիրուս» է տարածում, չորեքշաբթի մամուլի ասուլիսին ասել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ելույթ ունենալով Սենատում Չեխիա կատարած այցի ժամանակ, ասել էր, որ Ռուսաստանը ձգտում է խաթարել Չեխիայի անվտանգությունը, ապատեղեկատվություն տարածել եւ կիբերհարձակումներ իրականացնել, իսկ Չինաստանը փորձում է ամենուրեք վերահսկողության տակ առնել բիզնեսը: Պոմպեոն նաեւ հայտարարել էր, որ Չինաստանը ժողովրդավարության համար նույնիսկ ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում, քան Ռուսաստանը:
«Պոմպեոն, առաջնորդվելով սառը պատերազմի գաղափարներով եւ սեփական շահադիտական շահերով, կրկին ու կրկին անհիմն կերպով քննադատում է Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը եւ ՉԺՀ-ի ներքին և արտաքին քաղաքականությունը: Չինաստանն արդեն բազմիցս հայտնել է իր վճռական դիրքորոշումն այս հարցով»,- ասել է Չժաո Լիցզյանը:
Չինաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը շեշտել է, որ «Պոմպեոն, ուր էլ գնա, ամենուրեք «քաղաքական վիրուս» եւ ապատեղեկատվություն է տարածում:
«Օգտվելով առիթից` ես կցանկանայի լրատվամիջոցներին խնդրել հարցնել պարոն Պոմպեոյին` արդյոք նա իրեն մեղավոր չի զգում, երբ այդքան տենդագին ստեր է կրկնում ամեն օր, անտեսում եւ խեղաթյուրում է փաստերը»,- ասել է Չժաո Լիցզյանը:
Դիվանագետի խոսքով` Պոմպեոն եւ նրա նմանները փորձում են «միջազգային հանրությունը կապել հակաչինակակն եւ հակակոմունիստական կառքին», սակայն միջազգային հանրությունը հստակ դա տեսնում է եւ թույլ չի տա իրեն համոզել, ուստի նման փորձերը հաջողությամբ չեն պսակվի:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34