Տրապիզոնի Մաչքա գավառի Ալթընդերե հովտում գտնվող Սյումելա պատմական վանքում հինգ տարի տևած վերանորոգման աշխատանքների պատճառով դադարեցված պատարագը առաջին անգամ կմատուցվի 2020 թ․ օգոստոսի 15-ին՝ ուրբաթ օրը։ Կ․Պոլսո Հունաց տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը չի մասնակցի Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնի առթիվ մատուցվելիք պատարագին։ Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը՝ հիմնվելով թուրքական «Հաբերթյուրք» պարբերականում հրապարակված տեղեկության վրա։ Աղբյուրը հիշեցնում է, որ 88 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ 2010 թ․ օգոստոսի 15-ին էր ուղղափառ քրիստոնյաներին թույլ տրվել տարին մեկ անգամ պատարագ մատուցել Սյումելա վանքում, սակայն ժայռից ընկնելու վտանգի հետևանքով 2015 թ․ սեպտեմբերի 22-ին այն փակվել էր այցելուների առջև։ Վերանորոգման աշխատանքներ էին սկսվել, որի պատճառով Սյումելա վանքում 2015 թ․ ի վեր պատարագ չէին կարողանում մատուցել։ Ի վերջո, հուլիսի 28-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սյումելա վանքի վերանորորգման աշխատանքների ավարտից հետո հեռուստակոնֆերանսի միջոցով նշել է․ «Մեր ուղղափառ քրիստոնյա քաղաքացիներին ցանկանում եմ հայտնել, որ այս տարի՝ օգոստոսի 15-ին, Սյումելա տաճարում կարող են մատուցել Սուրբ Մարիամ Աստվածածնի տոնի պատարագը»։ Էրդողանի հայտարարությունից հետո Հունաց տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը զանգահարել է Թուրքիայի նախագահին և շնորհակալություն հայտնել, որ Սյումելա վանքը վերանորոգման աշխատանքներից հետո կրկին բացվում է այցելուների առջև։ Նա տեղեկացրել է, որ թագավարակի համաճարակի պատճառով չի մասնակցելու պատարագին և ասել, որ պատարագը մատուցելու են երեք հույն հոգևորականներ։ Ակնկալվում էր, որ այս տարի մատուցվելիք պատարագին այցելուներ կգան նաև Հունաստանից, Ռուսաստանից և Վրաստանից, սակայն համավարակի պատճառով սպասվում է, որ քիչ մասնակիցներ կլինեն։ 2018 թ․ հոկտեմբերի 14-ին Հունաց տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը վերանորոգման աշխատանքերը տեղում տեսնելու համար Տրապիզոն էր այցելել։ Թուրքիայի զբոսաշրջության ամենանշանավոր կենտրոններից մեկը համարվող և 2015 թ․ հոկտեմբերի 22-ին վերանորոգման աշխատանքերի պատճառով փակված Տրապիզոնի Սյումելա վանքում վերանորոգման աշխատանքերի երկրորդ փուլն անցյալ ամիս էր ավարտվել։ 2019 թ․ մայիսի 25-ին այցելելու առջև բացվեց տաճարի առաջին հատվածը մինչև առաջին բակ, որից հետո այն արժանացավ տեղացի և օտարերկրացի զբոսաշրջիկների հետաքրքրությանը։ Վերանորոգման աշխատանքները կատարվել են 24 լեռնագնացից և հինգ ճարտարապետներից բաղկացած թիմի կողմից։ Մեծ չափերի ժայռաբեկորների ամրությունն ապահովելու նպատակով կատարված վերանորոգման աշխատանքերի շրջանակներում ժայռը պահող պատնեշներ են կառուցվել։
Թարգմանեց Անի Մելքոնյանը
Akunq.net
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01