ARM | RUS |

«Ո՞վ պետք է կանխեր Ախալքալաքի ողբերգությունը կամ ո՞վքեր են մեղավորները»

15.08.20 | 10:46

«Այլընտրանքային նախագծեր խումբ»-ն իր հերթական հոդվածում ներկայացրել է օրեր առաջ Ալալքալաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ «Վիրք» կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանի մեկնաբանությունները.

«Օրեր առաջ Ախալքալաքում տեղի ունեցած ներհայկական զարհուրելի միջադեպի առիթով «Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացրել էր իր վերլուծությունը։ Հրապարակումից հետո մեզ հետ կապ է հաստատել Ջավախքի «Վիրք» կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը, ցանկանալով իր մտորումները ներկայացնել զարգացումների շուրջ։ Դավիթ Ռստակյանը թեմային առավելագույնս տեղեկացված անձանցից է, որը երկար տարիներ զբաղվում է Ջավախքի հայության խնդիրներով։

Ախալքալաքում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետևանքով սպանվել է մեկ մարդ, վիրավորվել մի քանիսը, այրվել են տներ, շինություններ: Իրավիճակը դեռ լարված է: Ի՞նչ է կատարվել Ախալքալաքում, ինչպիսին է հիմա վիճակն այդ քաղաքում, ո՞վ պետք է կանխեր ողբերգությունը, ովքե՞ր են մեղավորները: Մեզ հետ զրույցում Դ. Ռստակյանն ասաց, որ այս արյունալի դեպքերը միանշանակ հնարավոր էր կանխել, եթե Վրաստանի հատուկ ծառայությունները, իրավապահ մարմինները ժամանակին գործեին:

Դավիթ Ռստակյանը շեշտեց, որ լարվածություն երկու ընտանիքների միջև եղել է արդեն մի քանի տարի և այդ մասին իրավապահ մարմինները շատ լավ տեղյակ էին: Նա ընդգծեց, որ կոնֆլիկտ երկու բնակավայրերի միջև չի եղել, ինչպես ներկայացրել էին մամուլի որոշ միջոցներ, այլ ընդամենը երկու տների միջև:

Ավելին, տեղի ունեցածը ճիշտ և ճիշտ նման է Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղրի» պատմությանը: Այսպես, տարիներ առաջ մոսկվայաբնակ մի ջավախքցի Ախալքալաք վերադառնալուց առաջ հյուրանոցային համար է ամրագրել, իսկ երբ տեղ է հասել, պարզվել է թյուրիմացություն է եղել և այդ համարը զբաղված է: Վեճ է եղել, որը խորացել ու խորացել է և տարիներ շարունակ պարբերաբար այս կամ այն ձևով արտահայտվել: «Կուլիկամ գյուղի և Ախալքալաքի միջև որևէ լարվածություն չի եղել և չկա, լարվածությունը երկու ընտանիքների երիտասարդների միջև է, ընդ որում, նա, ով ամրագրել էր համարը, Մոսկվայում է ապրում և այս արյունահեղության հետ կապ չունի: Նա դեռ վաղուց է ասել, թե այս թյուրիմացությունը վեճի և ատելության հիմք չպետք է լինի: Ցավոք, նրա ձայնը չի լսվել»,- նշեց Դավիթ Ռստակյանը, որը վրաց իրավապահներին մեղադրելուց բացի մի շատ կարևոր խնդրի մասին է բարձաձայնում:
«Ոչ մարդ կսպանվեր, ոչ հյուրանոց կայրեին, ոչ տուն կվառեին, եթե բարձր մակարդակով ժամանակին կանխվեր երկու խմբերի միջև առկա կոնֆլիկտը»,- ասաց Ռստակյանը և հիշեցրեց, որ Հայաստանի անկախությունից հետո, երբ դեռ վարչապետը Վազգեն Մանուկյանն էր, ստեղծվեց հատուկ ծրագրերի վարչություն, որը նաև կենտրոնացած էր մերձավոր սփյուռքի, վիրահայության՝ հատկապես Ջավախքի խնդիրների վրա:

Ընդ որում, վարչությունը ոչ միայն տնտեսական և մշակութային խնդիրներ էր լուծում, այլ նաև զբաղվում այլ խնդիրներով, մասնավորապես թույլ չտալով խոշոր կոնֆլիկտների առաջացում, հարկ եղած դեպքում աշխատում նաև վրաց կառավարության հետ:

«Ուզում եմ ընդգծել, որ ժամանակին Վազգեն Սարգսյանը շատ էր կարևորում վարչության աշխատանքները, կարևորում էր Ջավախքը: Ի դեպ, երբ նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը, այդ վարչության, այդ կառույցի աշխատանքի ծավալները և խնդիրներն ավելացան: Շատ լուրջ և ուժեղ կառույց դարձավ: Հայաստանում կար մարդ, կային մարդիկ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր ամբողջությամբ տիրապետում էին Ջավախքի խնդիրներին, և ոչ միայն տիրապետում էին, այլ նաև լուծում: Իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, շատ կարևոր ծրագրեր հայապահպանման և սոցիալ-տնտեսական տեսանկյունից: Մենք գիտեինք, որ կա կառույց, պետական կառույց, որ մեր թիկունքին է կանգնած:

Ցավոք, Քոչարյանից հետո այդ կառույցը կազմաքանդվեց: Չգիտեմ որն էր պատճառը, բայց այն ծանր հետևանքներ ունեցավ: Դրանից օգտվեց նաև վրացական իշխանության այն թևը, որը, մեղմ ասած, ջավախաբնակ հայերի նկատմամբ այնքան էլ լավ չի տրամադրված»,- նշեց «Վիրք» կուսակցության համանախագահը:

«Լիներ այդ կառույցը, այս կոնֆլիկտը չէր լինի: Չէին լինի նաև հիմա մեր առջև ծառացած բազմաթիվ այլ խնդիրներ: Պնդում եմ, որ նախկինում ևս կարող էին դատարկ հարցերից, չնչին պատճառներից նույնատիպ կոնֆլիկտներ հասունանալ, եթե չլիներ Հայաստանում գործող հատուկ ծրագրերի վարչությունը»,- ավելացրեց նա և ցավով ավելացրեց, որ Նիկոլ Փաշինյանին բազմաթիվ անգամ առաջարկել են անդրադառնալ այս հարցին, բայց ոչ մի քայլ չի արվում: «Չպետք է մոռանալ, որ վրացական կողմին, վրացական իշխանություններին, հնարավոր է, ձեռնտու է, որ համայնքը թուլանա, որ համայնքը բաժանվի, մասնատվի, լինեն կոնֆլիկտներ, ինչը կբերի արտագաղթի մեծ ալիքի: Մի՞թե Հայաստանը թույլ կտա, որ կորցնի իր գլխարկը՝ Ջավախքը, մի՞թե Հայաստանը թույլ կտա, որ Ջավախքում բնակվեն այլ ազգեր, ընդ որում, շեշտեմ, որ դրանք հաստատ վրացիներ չեն լինելու»,- ընդգծեց Դավիթ Ռստակյանը, շեշտելով, որ Հայաստանում պետք է վերականգնվի նմանատիպ կառույց, որը կաշխատի ինչպես ջավախքցիների, այնպես էլ Վրաստանի ղեկավարության հետ:

Ջավախքին լուրջ վտանգ է սպառնում

Ախալքալաքում տեղի ունեցած ողբերգական վերջին դեպքերը հանրության գոնե մի մասին ստիպեցին հիշել Ջավախքի մասին, խոսել հայաբնակ այդ տարածաշրջանի խնդիրների մասին: Ի՞նչ խնդիրներ ունեն այժմ մեր հայրենակիցները Ջավախքում, ինչ աջակցություն են ակնկալում Հայաստանից: Ջավախքում գործող «Վիրք» կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը պնդում է, որ Ջավախքի, ջավախահայության գլխին մի մեծ մտանգ է կախված:
Բանն այն է, որ Վրաստանի իշխանությունները խնդիր են դրել աստիճանաբար ազատվել հայկական դպրոցներից: Հասկանալի պատճառներով այս ծրագիրը միանգամից հնարավոր չէ իրականացնել և հիմա մտցվել է «երկլեզու» դասավանդման ծրագիրը: Ի՞նչ է սա իրենից ներկայացնում. Ուսուցիչը դասի կեսը երեխաների հետ շփվում է վրացերեն, իսկ մյուս մասը՝ հայերեն: «Պարզ է, չէ, որ տարիներ անց արդեն իսկ հայերենն ամբողջովին դուրս է մղվելու դպրոցներից: Համենայն դեպս վրացական իշխանությունները նման երազանք ունեն»,- պնդում է Ռստակյանը:

«Մի սեմինար-քննարկման ժամանակ Վրաստանի կառավարության ներկայացուցիչն ասաց, թե Վրաստանը միակ երկիրն է, որտեղ պահպանվել են հայկական դպրոցները, բայց ես ուզում եմ շեշտել հիմա, և այն ժամանակ էլ ելույթում ասացի, որ չի կարելի իրավիճակը խեղաթյուրված ներկայացնել: Բանն այն է, որ Վրաստանում գործում է 133 հայկական դպրոց, որից 130-ը միայն Ջավախքում: Ջավախքում ապրում է մոտ 250 հազար հայ, իսկ Վրաստանի մյուս հատվածում ևս 250 հազարը, այդ թվում և մայրաքաղաք Թբիլիսիում: և ահա այդ 250 հազար հայի համար գործում է ընդամենը երեք դպրոց: հենց սա է վրացական կառավարության իրական դեմքը: Հայերը Ջավախք նոր չեն եկել, նրանք այդ տարածքում միշտ եղել են և հանդիսանում են պետություն կազմող ժողովրդի մաս։ Նրանց՝ հայկական դպրոցներ ունենալու պահանջը արտառոց չի, դա իրենց բնակավայրում մայրենի լեզուն պահպանելու պահանջ է։ Վրացերենին տիրապետելը չպետք է լինի հայերենի հաշվին։ Ջավախքում դպրոցները փակել հնարավոր չէ, քանի որ բնակչությունը վրացերեն չգիտի, երեխաները չգիտեն, դեռ չգիտեն»,- ընդգծեց Դավիթ Ռստակյանը:Հայաստանում որոշել են պետական մակարդակով Ջավախքով չզբաղվել: Նման համոզման է Դավիթ Ռստակյանը:

Այն ժամանակ, երբ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, պետական մակարդակով աշխատանք էր տարվում վրացական պետության հետ, ցանկացած խնդիր իր լուծումը գտնում էր, և Ջավախքի հայությանն էլ ուծացման վտանգ չէր սպառնում: Մասնավորապես, պայմանավորվելով Վրաստանի իշխանությունների հետ ՝ բոլոր հայկական դպրոցները Հայաստանից անվճար ստանում էին անհրաժեշտ քանակով դասագրքեր, պարբերաբար ստանում էին դպրոցական գույք։ Հիմա հասանք մի վիճակի, երբ արդեն իրական վտանգ կա, որ Ջավախքում ևս հայկական դպրոց չի մնա»,- նշեց Ռստակյանն, ավելացնելով, որ 2023 թվականից դպրոցում չեն կարող աշխատել այն ուսուցիչները, որոնք վրացերեն չգիտեն:

Ջավախքն օգնության կարիք ունի

«Խորհրդային տարիներին, երբ Ախալքալաքում գործում էր խորհրդային ռազմական հենակայանը, երբ գործում էր սահմանային ռեժիմը, Ջավախքն ուներ ավելի շատ ինքնուրույնություն, ավելին, ուներ իր մշակույթային հաստատությունները, որոնցով համակարգվում էր մշակութային կյանքը: Սրանք նպաստավոր պայմաններ էին ստեղծում, որ հայապահպանության խնդիր անգամ չլինի: Գործում էին հայկական դպրոցներ, հրատարակվում հայերենով թերթեր, ունեինք գրախանութներ, որտեղ վաճառվում էին հայերենով գրքեր և այլն, և այլն»: Այս մասին մեզ հետ զրույցում պատմեց Ջավախքում գործող «Վիրք» կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը:
«Հետխորհրդային ամենադժվարին տարիներին մենք մեզ վստահ էինք զգում, քանի որ Հայաստանում կար պետական մոտեցում, պետական ծրագիր, կար պետական պաշտոնյա, կառույց։ Համակարգվում էին Ջավախքի խնդիրները և տարատեսակ ծրագրեր էին իրականացվում»,- ավելացրեց Դավիթ Ռստակյանը:

Նա պնդեց, որ իհարկե, վրացական քաղաքական դաշտում, կառավարությունում միշտ էլ եղել են արկածախնդիր գործիչներ, որոնց երազանքը եղել է ջավախահայերի ուծացումը կամ արտագաղթը:
«Երբ Հայաստանում գործում էր Հատուկ ծրագրերի վարչությունը, երբ խնդիրները կարգավորվում էին պետական մակարդակով մենք, մեր համար ավելի հեշտ էր, ամենաբարդ հարցերը քննարկվում և աստիճանաբար լուծվում էին ամենաբարձր մակարդակով: Մեր համար հատկապես փայլուն ծրագիր էր Աշոցք-Նինոծմինդա բարձրավոլտ էլեկտրական գիծ կառուցելը այնժամանակ, երբ Ջավախքում տարիներով էլեկտրականություն չկար։ Այդ աշխատանքներն իրականացվեցին Ռոբերտ Քոչարյանի և Էդուարդ Շևարդնաձեի պայմանավորվածության արդյունքում, իսկ պայմանավորվածությունը ձեռք բերվեց շնորհիվ այն բանի, Քոչարյանը պատրաստակամություն էր հայտնել աշխատանքների ֆինանսավորումը և կատարումն իրականացնել Հայաստանի միջոցներով։ Ցավոք, այդ տարիներին իրականացված բազմաթիվ ծրագրերի վերաբերյալ շատերը տեղյակ չեն, ավելացրեց նա:
Իսկ երբ Հայաստանը որոշեց, որ այլևս Ջավախքով չպետք է զբաղվի, աստիճանաբար երկարեցին այն շրջանակների ձեռքերը, որոնց երազանքը Ջավախքն առանց հայերի տեսնելն է: Բնականաբար, սկսեցին դպրոցից, հետո գրքերից, բնակավայրերի անվանումներից:
«Ջավախքի բնակավայրերից շատերը պահպանել են գրաբարյան անվանումները, բայց հիմա վրացական կառավարությունում ոմանք խնդիր են դրել ապացուցելու, թե դրանք վրացական անվանումներ են և հասել են զավեշտի մակարդակի: Մասնավորապես, գյուղերից մեկի անվանումը ստուգաբանում են այսպես՝ Քեռի ես այստեղ եմ: Լավ, ո՞ւմ մտքով կարող է նման անհեթեթություն անցնել, բայց անցնում է»,- նշեց Դավիթ Ռստակյանը:

«Մի շատ վտանգավոր միտում ևս նկատվում է: Ընտրովի վրացական քաղաքացիությունից զրկվում են մարդիկ, որոնք ունեն նաև Հայաստանի քաղաքացիություն: Հիշեցնեմ, որ վրաց-ռուսական պատերազմից հետո, հասկանալի պատճառներով, Ռուսաստանում աշխատող ջավախքցիները չէին կարողանում մեկնել աշխատանքի և վերադառնալ: Լուրջ բողոք էր հասունանում, այնքան լուրջ, որ Ջավախքում կարող էին անկախական լուրջ շարժումներ առաջանալ: Հնարավոր էր, որ այս դժգոհությունը վերաճեր և հասներ նրան, որ Աբխազիայի, Հարավային Օսիայի կողքին Վրաստանն ունենար Ջավախքի խնդիր, բայց մենք դրանում շահագրգռված չէինք, մենք վրացական պետության թիկունքին երբեք չենք հարվածել և չենք հարվածի: Խնդիրը լուծվեց երկու պետությունների համաձայնությամբ, ջավախքցիներին, Ռուսաստանում աշխատողներին տրվեց Հայաստանի քաղաքացիություն, հայաստանյան անձնագրեր: Վրաց իշխանությունները երջանիկ էին՝ խնդիրը լուծվեց, բայց հիմա նրանց մի մասին զրկում են քաղաքացիությունից, ինչը ևս հղի է լուրջ վտանգներով »,- շարունակեց Դավիթ Ռստակյանը, շեշտելով, որ եթե գործեր Հայաստանի հետ աշխատանքի խողովակ, ինչպես նախկինում, ապա նման խնդիր չէր առաջանա, իսկ առաջանալու դեպքում էլ արագ կկարգավորվեր:

Դավիթ Ռստակյանի համար պաշտոնական Թբիլիսիի վերաբերմունքն անհասկանալի է: Նա պնդում է, որ ինչպես վրացիները, այնպես էլ հայերը Վրաստանի անկախության հիմնադիրներն են և տարօրինակ է համարում, որ կառավարությունը խտրականություն է դնում:

«Պետական որոշմամբ, օրենքով Վրաստանում կարող են գործել բացառապես վրացական դպրոցներ: Պետական միջոցներով հայկական դպրոցներ չեն կարող լինել: Լավ ինչո՞ւ չեն հասկանում, որ սա նախ անարդար որոշում է, քանի որ մենք եկվոր չենք, մենք ապրում ենք այնտեղ, որտեղ միշտ ենք ապրել, բացի այդ, այս քաղաքականությունը կհանգեցնի նոր կոնֆլիկտի»,- շեշտեց Դավիթ Ռստակյանը, որի կարծիքով խիստ անհրաժեշտություն է Հայաստանում պետական մակարդակով Ջավախքի խնդիրներով զբաղվող կառույցի վերստեղծումը, առանց որի Ջավախքում խնդիրները միայն շատանալու են, իսկ տեղի հայության վիճակն էլ ծանրանալու է»։


0-ից չենք սկսելու, ինչպես Փաշինյանը հայտարարեց. Մարությանը` խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/997728.html  © factor.am

0-ից չենք սկսելու, ինչպես Փաշինյանը հայտարարեց. Մարությանը` խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ...

15:55

«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն Հայկ Մարությանն է

«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն Հայկ Մարությանն...

14:49

Հոգևորականները միասին աղոթք բարձրացրին անազատության մեջ գտնվող Սրբազան Հայրերի, խաղաղության, եկեղեցու զորացման համար

Հոգևորականները միասին աղոթք բարձրացրին անազատության մեջ գտնվող Սրբազան Հայրերի, խաղաղության,...

14:23

Նովրուզը թող հարատև խաղաղություն բերի․ Փաշինյանը շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին

Նովրուզը թող հարատև խաղաղություն բերի․ Փաշինյանը շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և...

13:48

Քննիչը մերժել է միջնորդությունը․ Կաթողիկոսը չի կարող մեկնել Վրաստան

Քննիչը մերժել է միջնորդությունը․ Կաթողիկոսը չի կարող մեկնել...

13:24

Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված մեկ տարեկան երեխան մահացել է

Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված մեկ տարեկան երեխան մահացել...

13:07

Նիկոլ Փաշինյանից հետո ամենամեծ վնասը Հայաստանի քաղաքական կյանքին հասցրել է Ռոբերտ Քոչարյանի քարոզչական թիմը. Արմեն Աշոտյան

Նիկոլ Փաշինյանից հետո ամենամեծ վնասը Հայաստանի քաղաքական կյանքին հասցրել է Ռոբերտ Քոչարյանի...

14:03

Գարեգին Բ Կաթողիկոսին Վրաստան մեկնել արգելելը բացասական կանդրադառնա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միջազգային հեղինակության վրա. Մելոյան

Գարեգին Բ Կաթողիկոսին Վրաստան մեկնել արգելելը բացասական կանդրադառնա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու...

13:55

Փաշինյանը բաց տեքստով հայտարարում է, որ եթե նեղն ընկնի` Ալիևի օգնությանը կդիմի. Արթուր Խաչատրյան

Փաշինյանը բաց տեքստով հայտարարում է, որ եթե նեղն ընկնի` Ալիևի օգնությանը կդիմի. Արթուր...

13:45

Ընդդիմության հիմնական հատվածի հայտարարությունները ենթադրում են պատերազմ. Սուրեն Պապիկյան

Ընդդիմության հիմնական հատվածի հայտարարությունները ենթադրում են պատերազմ. Սուրեն...

13:38

ՆԳ նախարարը չբացառեց՝ 1 տարեկան երեխայի սպանության փորձի գործով կարող է մեղադրանք առաջադրվել նաև ընտանիքի այլ անդամների (Տեսանյութ)

ՆԳ նախարարը չբացառեց՝ 1 տարեկան երեխայի սպանության փորձի գործով կարող է մեղադրանք առաջադրվել նաև...

13:28

Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում

Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական...

10:44

«Մարդ եք բերո՞ւմ մեր վրա»․ Թաթոյանը Փաշինյանին խորհուրդ տվեց հավաքել սրտիկները, պաչիկներն ու պատրաստվել նախկին դառնալուն

«Մարդ եք բերո՞ւմ մեր վրա»․ Թաթոյանը Փաշինյանին խորհուրդ տվեց հավաքել սրտիկները, պաչիկներն ու...

10:10

Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

09:35

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

09:02

Ողբերգական դեպք՝ Երևանում. Ուղևորն ավտոբուսից իջել ու մահացել է

Ողբերգական դեպք՝ Երևանում. Ուղևորն ավտոբուսից իջել ու մահացել...

21:19

Իրանը ստեղծում է նախադրյալներ՝ հետպատերազմական տարածաշրջանը վերաձևավորելու համար. Ոսկանյան

Իրանը ստեղծում է նախադրյալներ՝ հետպատերազմական տարածաշրջանը վերաձևավորելու համար....

21:02

Արփինե Սարգսյանը ծաղիկներ է խոնարհել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի կիսանդրուն

Արփինե Սարգսյանը ծաղիկներ է խոնարհել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի...

20:35

Ադրբեջանից վերադարձած Դավիթ Դավթյանը շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին՝ իր խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու համար

Ադրբեջանից վերադարձած Դավիթ Դավթյանը շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին՝ իր...

20:03

Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով ԱՄԷ-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը չի կայանա

Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով ԱՄԷ-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը չի...

23:22

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44