Լեհաստանը մշտական հիմունքով կֆինանսավորի անկախ բելառուսական լրատվամիջոցները: Այդ մասին հայտնել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին, գրում է lenta.ru-ն:
Լեհ քաղաքական գործիչը ելույթ է ունեցել Սեյմի պատգամավորների առաջ և պատմել Բելառուսի քաղաքացիական հասարակությանն աջակցության ծրագրի մասին: Մորավեցկին ընդգծել է, որ Բելառուսին հարկավոր է ԶԼՄ-ների բազմակարծություն: Ըստ նրա՝ պետք է լինեն հնարավորինս շատ լրագրողական ալիքներ:
Նշվում է, որ Լեհաստանն արդեն ֆինանսավորում է բելառուսական լրատվամիջոցները: Վերջին տարիներին երկիրն ավելի քան 10 մլն դոլար է տրամադրել «Բելսատ» հեռուստաալիքի գործունեության համար:
Ավելի վաղ Լեհաստանի վարչապետը կոչ էր արել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին նախագահի կրկնակի ընտրություններ անցկացնել: Նա նաև կոչ էր արել ընտրություններն անցկացնել միջազգային դիտորդների ներկայությամբ և ընդգծել էր, որ դրանք պետք է ազատ ու թափանցիկ լինեն:
Երեկ Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգոստոսի 9-ին երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքներն է հրապարակել, որոնց համաձայն՝ երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ձայների 80,1%-ը, ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան՝ 10,1%-ը:
Հիշեցնենք, որ զանգվածային ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր: Քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն` ավելի քան 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Օրեր շարունակ մի շարք քաղաքներում, ինչպես, օրինակ, Բրեստում, Գոմելում, Գրոդնոյում և մայրաքաղաք Մինսկում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ուժայինների միջև: Բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, հազարավորներն էլ` ձերբակալվել: Նշվում է, որ բախումների ընթացքում օգոստոսի 10-ին մեկ մարդ մահացել է:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33