Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել են Արևելյան Միջերկրականում թուրք-հունական հարաբերությունում առաջացած լարվածությանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը: Նշենք, որ վերջին օրերին հույն-թուրքական հարաբերությունները առավել լարվել են հունական տարածքային ջրերի մոտ թուրքական «Օրուչ Ռեիս» նավի կողմից սեյսմիկ հետազոտություններ իրականացնելու պատճառով։ Էրդողանը սպառնացել է Հունաստանին անպատասխան չթողնել թուրքական քաղաքացիական նավերի դեմ ուղղված «ցանկացած հարձակում»: Նա վերահաստատել է նաև թուրքական կողմի այն որոշումը, որ նշյալ նավը շարունակելու է իր աշխատանքները մինչև օգոստոսի 23-ը: Իսկ Չավուշօղլուն նշել է, որ թուրք-հունական հարաբերություններում լարվածության աճի «մեղավորը» Հունաստանն է: «Մենք երբևէ կողմ չենք եղել լարվածությանը: Հունաստանը պետք է խելամտորեն վարվի և չփորձի սպառնալ մեր «Օրուչ Ռեիս» նավին, այլապես կստանա դրա պատասխանը»,-ասել է նա: Նրա պնդմամբ` ոչ ոք «ահաբեկելով» որևէ բանի չի կարող հասնել: Թուրքիայի ԱԳ նախարարը նաև հայտնել է, որ Ֆրանսիան պետք է խուսափի Արևելյանն Միջերկրականում լարվածությունը սրող քայլերից: Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրքական կողմը պնդում է, թե Հունաստանը Էգեյան ծովում՝ Ռոդ կղզու մոտ, կրակ է բացել խաղաղ բնակիչներ տեղափոխող նավի վրա: 2 թուրք ու մեկ սիրիացի քաղաքացիական է վիրավորվել, իսկ նավը հարձակման հետեւանքով խորտակվել է:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33