Իտալացի մոդելագործ եւ սեփական նորաձեւության տան հիմնադիր Ջորջո Արմանին հերթական անգամ ներկայացել է որպես զգեստների նկարիչ եւ հագուստ է ստեղծել ռեժիսոր եւ սցենարիստ Պաոլո Սորենտինոյի նոր նախագծի համար: Ինչպես հաղորդել է Harper’s Bazaar-ը, խոսքը վերաբերում է «Երիտասարդ Պապը» սերիալին, որը ներկայացվել է Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում:
Արմանին մի քանի զգեստներ է ստեղծել հերոսների «աշխարհիկ» հանդերձանքից: Սերիալը վարձույթ է դուրս գալու հոկտեմբերի 27-ին, դրանում գլխավոր դերը խաղացել է բրիտանացի դերասան Ջուդ Լոուն:
Giorgio Armani s.p.a.ընկերությունը հիմնվել է 1975 թվականին իտալացի մոդելագործ Ջորջո Արմանիի եւ ձեռնարկիչ Սերջո Գալեոտիի կողմից: Թողարկում Է հագուստ, կոշիկներ եւ աքսեսուարներ տղամարդկանց, կանանց եւ երեխաների համար, ժամացույցներ, զարդեր, կահույք եւ դեկորների առարկաներ՝ Giorgio Armani, Emporio Armani, Armani Exchange, Armani Jeans, Armani Junior, Armani Casa եւ այլ առեւտրանիշերի ներքո:
Նորաձեւության տունն սկսել է ֆիլմերի համար հագուստ ստեղծել 1980-ական թվականներին, առաջինը դարձել է «Ամերիկացի ժիգոլոն» ֆիլմը՝ գլխավոր դերում Ռիչարդ Գիրի մասնակցությամբ, ավելի ուշ Armani-ի հագուստ կարելի էր տեսնել «Անձեռնմխելիները», «Օուշենի տասներեք ընկերները», «Առաքելությունն անիրագործելի է. Ֆանտոմ արձանագրությունը» եւ «Գայլն Ուոլ Սթիթից» կինոժապավեններում: Որպես զգեստների նկարիչ Արմանիի վերջին գործերից մեկը դանիացի ռաժիսոր Նիկոլաս Վինդինգ Ռեֆնի «Նեոնային դեւը» ֆիլմն է:
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44