Սիրիան եղել է միջազգային ռազմական և քաղաքական տարաբնույթ դավադրությունների կենտրոն 2011 թ. «քաղաքացիական պատերազմի» սկզբից ի վեր: Զանազան հակամարտող կողմերի թվում են Հեզբոլլահը, Իրանը, «Իսլամական պետությունը» (ԻԼԻՊ), Իսրայելը, Հորդանանը, քուրդ զինյալները, Լիբանանը, Կատարը, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, այլազան ահաբեկիչներ աշխարհի չորս կողմից, Սիրիան, սիրիական ընդդիմադիր խմբերը, Թուրքիան, Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի այլ պետություններ:
Վերջին չարագուշակ զարգացումը թուրքական ներխուժումն էր Սիրիայի սահմանամերձ Ջարաբլուս քաղաքը, որը գրավված էր ԻԼԻՊ-ի կողմից: Սակայն, հակառակ թուրքական պրոպագանդայի, Թուրքիայի զինուժը Սիրիա չէր ներխուժել ԻԼԻՊ-ին դուրս մղելու համար, իսկ ամերիկյան ռազմաօդային ուժերը Ջարաբլուսի վրա ռումբեր չեն նետել թուրքական զորքերի առաջխաղացումն ապահովելու համար՝ ըստ Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի Խաղաղաշինության և իրավունքների ծրագրի ղեկավար Դեյվիդ Ֆիլիպսի: Ֆիլիպսը որպես ավագ խորհրդական և արտաքին հարցերով մասնագետ աշխատել է ԱՄՆ պետդեպարտամենտում նախագահներ Քլինթոնի, Բուշի և Օբամայի պաշտոնավարության ժամանակ:
Թուրքիայի իսկական պլաններն էին կանխել Սիրիայի հյուսիս-արևմտյան հատվածում YPG-ի («Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ») քուրդ զինյալների հետագա առաջխաղացումը, որոնք Միացյալ Նահանգների ամենավստահելի ռազմական դաշնակիցներն էին ԻԼԻՊ-ի դեմ պայքարում, մինչդեռ Էրդողանը նրանց անվանում է YPG-ի «ահաբեկիչներ»:
Ֆիլիպսը Huffington Post-ի իր հոդվածում բացահայտել է, որ «Թուրքական աջակցություն վայելող իսլամիստները երբեք չեն բախվել ԻԼԻՊ-ի հետ, այսպես կոչված, Ջարաբլուսի համար մղվող մարտում: Ներխուժումից առաջ, Անկարան գործարքի մեջ է մտել «Իսլամական պետության» հետ: Դիմադրելու փոխարեն, ԻԼԻՊ-ի զինված ուժերը պարզապես փոխել են իրենց հանդերձանքը «Սիրիական ազատ բանակի» (FSA) համազգեստով: Ջարաբլուսը ԻԼԻՊ-ից «ազատագրվեց» գրեթե առանց կրակոցի»: ԻԼԻՊ-ը, նախքան թուրքական ուժերի ներխուժումը, Ջարաբլուսից տարհանել էր բոլոր քաղաքացիներին, որովհետև չէր ցանկանում, որ «խաղաղ բնակիչները ճանաչեին FSA-ի անդամների հանդերձանքով ԻԼԻՊ-ի ակտիվ զինյալներին», գրել է Ֆիլիպսը:
Ավելին` այստեղ
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55