Ավելի քան մեկ ամիս շարունակվող զանգվածային հակակառավարական ցույցերի ֆոնին երկրի դե ֆակտո ղեկավար վարչապետ Բոյկո Բորիսովը հայտարարել է հանրապետության սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին: Ի թիվս այլ բաների, նախարարների կաբինետի ղեկավարն առաջարկում է փոխել խորհրդարանի անդամների թիվը՝ 240-ից դարձնելով 120, բարեփոխել դատական համակարգը եւ կրճատել արդարադատության նախարարի լիազորությունները, հայտնում է RG-ն: Ըստ ամենայնի, Բորիսովը որոշել է քաղաքացիների ուշադրությունը բողոքի ցույցերից տեղափոխել հանրապետության հիմնական օրենքի շուրջ բանավեճերի վրա: Տեղի քաղաքագետները քաղաքական մոդելը վերափոխելու նրա ծրագրերում իշխանությունը հնարավորինս երկար պահելու ցանկություն են տեսել: Բուլղարիայի սահմանադրության մեջ փոփոխությունը հաստատվում է, այսպես կոչված, Մեծ ժողովրդական ժողովի քվեարկությամբ: Այս մարմնի գումարման համար, որի նիստը վերջին անգամ եղել է 30 տարի առաջ, պահանջվում է խորհրդարանի անդամների երկու երրորդի դրական որոշումը: Բուլղարիայի առաջատար ընդդիմադիր սոցիալիստական կուսակցության նախագահ Կորնելիա Նինովան արդեն իսկ այդ քայլի նկատմամբ անվստահություն է հայտնել: Սա նշանակում է, որ Բորիսովի կողմից վերահսկվող իշխող «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման»-ի ծրագիրը կյանքի կոչելու համար անհրաժեշտ կլինի բոլոր մյուս քաղաքական ուժերի աջակցությունը: Ինչով էլ վերջանան սահմանադրության շուրջ վեճերը, փոփոխությունների հետ կապված ընթացակարգը կտեւի ամիսներ, որի ընթացքում գործող կառավարությունը կշարունակի ղեկավարել երկիրը: Բորիսովի գործողություններին արդեն հետեւել է կտրուկ բացասական արձագանք՝ նրա հիմնական հակառակորդ, նախագահ Ռումեն Ռադեւի կողմից, ով տարվա սկզբին հայտարարել էր կառավարության նկատմամբ վստահությունը կորցնելու մասին: «Սահմանադրության եւ Բուլղարիայի ապագայի մասին խոսակցությունը հնարավոր է միայն հասարակության կողմից պահանջվող հրաժարականներից եւ արդար արտահերթ ընտրությունների անցկացումից հետո»,- ասել է նա:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33