Բելառուսի Ներքին գործերի նախարարությունը հաղորդել է Մինսկում «Բելառուս» հանրախանութի մոտ ինքնաշեն ռումբի պայթյունի մասին, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Ըստ ուժայինների, օգոստոսի 15-ին երկու տղամարդ և մի կին են ձերբակալվել: Նախարարությունը պնդում է, որ նրանք ինքնաշեն պայթուցիկ սարք են պայթեցրել, որի մասին հաղորդագրությունն իրավապահները, ենթադրաբար, ստացել են հեռախոսով, երեկոյան ժամը 5-ի սահմաններում:
Ներքին գործերի նախարարությունն ավելացրել է, որ կասկածյալների ձերբակալության հարցում օգնություն են ցուցաբերել ականատեսները: Զեկույցում ասվում է, որ ձերբակալվածը, ծնված՝ 1968-ին, ակտիվորեն դիմադրել է ոստիկանին՝ «մի քանի հարված է հասցրել գլխին, տապալելով նրան գետնին, փորձել է դուրս հանել աչքերը»: Արդյունքում, ՆԳՆ աշխատակիցը հոսպիտալացվել է:
«Ինտերֆաքսն» ընդգծում է, որ ԶԼՄ-ները «Բելառուս» հանրախանութի մոտակայքում տեղի ունեցած պայթյունի մասին չեն զեկուցել ոչ օգոստոսի 15-ին, ինչպես պնդում է հանրապետության ՆԳՆ-ը, ոչ օգոստոսի 16-ին:
Ավելի քան մեկ շաբաթ Բելառուսում տեղի են ունենում զանգվածային ցույցեր: Գործողությունները սկսվել են օգոստոսի 9-ին նախագահական ընտրություններում քվեարկության ավարտից հետո: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ընտրություններում հաղթել է Ալյաքսանդր Լուկաշենկոն: Քաղաքացիները չեն հավատում այդ արդյունքներին:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33